23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես հիմնովին մերժում եմ հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սևերի-սպիտակների բաժանումները. Արթուր Վանեցյան

«Հրապարակը» օրաթերթը ներկայացանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝  պատմական կարևոր հաղթանակների տոների առիթով մի քանի նկատառումները՝ պետության անվտանգության այսօրվա ռիսկերի և անելիքի մասին: Դրանցից մեկը հետևյալն է.

«Կասկածից վեր է, որ առաջիկայում մեզ սպասվում է բարդ փուլ՝ մի շարք մարտահրավերների սրացմամբ։ Դիմակայելու առաջին նախապայմանը սա գիտակցելն է։ Այնուհանդերձ, մենք լավատես ենք», – ասել է Արթուր Վանեցյանը։ 

Նա նշել է, թե լավատեսության իրական ռեսուրսն ազգային ներուժն է, համազգային միասնականությունը, համերաշխ և փոխօգնության պատրաստակամ հասարակությունը։ 

«Ես հիմնովին մերժում եմ հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սևերի-սպիտակների  բաժանումները։ Մենք բերելու ենք խաղի նոր և հստակ կանոններ՝ հիմնված իրավունքի գերակայության, հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների վրա։ Սա կապահովի ահռելի ներքին ռեսուրս, և մենք կկարողանանք հաղթահարել սոցիալական լարվածությունն ու խաղաղություն պարտադրել հակառակորդին։ Եվ, որպես սրա հակադրություն, ներքին պառակտմանն ուղղված միտումներն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Ես խնդրում եմ բոլորին՝ կլինեն նրանք իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, մտածել այս մասին» , – նշել է Վանեցյանը։ 

Նրա խոսքով՝ աճող սոցիալական լարվածության ֆոնին նկատելի է հանրային տրամադրությունների փոփոխությունը, այդ թվում՝ չարացումը 2018-ին իշխանության եկածների հանդեպ։

«Անկեղծորեն՝ ես դա չէի ցանկանա։ Հավատում եմ, որ գործող իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են դժվար, անձնազոհ աշխատանքի՝ հանուն երկրի առաջընթացի։ Նրանք իրենց կամքից անկախ են հայտնվել անհասկանալի մթնոլորտի, անընդհատ և ամենուր թշնամի ու հակահեղափոխական տեսնելու պարտադրանքի առաջ։ Ես գիտեմ, որ նրանցից շատերն այլ մղումներով էին մտել իշխանություն՝ երկիրը բարեփոխելու, մասնակցային, բաց և հեռանկարային հասարակություն և տնտեսություն կառուցելու նպատակով։ Սակայն շատերն են հարկադրված լռում՝ տեսնելով, թե ինչպես են խեղդվում և հալածվում այլակարծությունը, առողջ քննադատությունը։ Ինձ համար ցավ է, որ երկրի ապագան, անվտանգությունը դրվում են հարվածի տակ։ Վստահ եմ, որ իրական համակարգային, ամբողջական փոփոխությունները դեռ առջևում են, և դրանց մասին խոսելու, մտորելու շատ առիթներ կունենանք» , – ասել է Արթուր Վանեցյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ