23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայիսի 9-ը հայերիս եռատոնն է

Եթե մայիսի 9-ը նախկին ԽՍՀՄ երկրների համար Հաղթանակի տոն է, ապա հայերիս համար այն արդեն եռատոն է: Ամեն տարի մայիսի 9-ը հայ ժողովուրդը շուքով նշում է 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը:

1945 թվականի մայիսի 9-ին խորհրդային զորքերը մտան Բեռլին ու, ըստ էության, ավարտվեց երկրորդ համաշխարհային` իսկ ԽՍՀՄ-ի համար` Հայրենական Մեծ պատերազմը: Հայրենական պատերազմին մասնակցել են հայ ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ, որոնցից 4-ը մարշալ` Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան,Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խամփերյանց) և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իվան Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

1992 թվականի մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին հաջողությամբ ավարտվեց հայկական զինական մտքի փայլուն օպերացիաներից մեկը` Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» գործողությունը: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 1992 թվականին դեռևս 1990 թվականից անջատ-անջատ գործող ռազմական միավորներն, ինքնապաշտպանական ու կամավորական ջոկատները միավորվեցին, ու դրվեց ԼՂՀ հաղթանակած բանակի հիմքը:

Շնորհավորում ենք բոլորիս այս  տոների առիթով:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ