15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախում արտակարգ իրավիճակը կերկարաձգվի մինչև հունիսի 11-ը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ երկարաձգվել է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ