02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մերը հերոսն է, իսկ ձերը` «սորոսը» ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազսնովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերը հերոսն է, իսկ ձերը` «սորոսը»: Հ.Գ. Թուրքին հաղթածին բերման եք ենթարկում, իսկ թուրքերի հետ հակահայկական գրքերի հեղինակներին պատգամավորի մանդատ տալիս: Սա է ձեր նկարագիրը»:

Չենք բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ.«Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիան» խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը: Չնայած բոլոր ջանքերին, համայնքը հիմնականում անմասն մնաց ապօրինություն իրականացնող խմբավորման գործողություններից, […]

Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին․ Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բարեկամական Լիբանանի ժողովրդին՝ այս ահավոր աղետի կապակցությամբ, համբերություն ու տոկունություն ցանկանում այս դժբախտության պահին։ Ի հավելումն, կարծում եմ, որ Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը […]

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար […]

ՀՀ երկու փոխոստիկանապետերը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել․ 168.am

168.am-ը գրում է․ «ՀՀ ոստիկանության և նրա համեմատաբար նորանշանակ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր ու հարևան Վահե Ղազարյանի համար փորձությունների նոր շրջան է սկսվում: Մի կողմից Ամուլսարի ու Մաշտոցի պուրակի հետ կապված խնդիրները, ահագնացող սոցիալական բողոքի հիմքով ծագած ու ծագելիք բողոքի ալիքները, մյուս կողմից էլ կադրային խնդիրները լուրջ պրոբլեմ են դառնալու կառույցի համար: Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ […]

Հարգելի հումորով քննիչ ու փաստաբան, ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը․ Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Այն որ ՀՔԾ-ը իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածը անգամ իրենց համար խայտառակություն է։ Թե բա՝ Ա.Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Ինձ մի հարց է հետաքրքրում. […]

Դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն․ Արման Սաղաթելյան

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդյունավետ կամ ապարդյուն, մտածված կամ քաոտիկ, համակարգային կամ սիմպտոմատիկ` այս ամենը ՈՐՈՇՈւՄՆԵՐԻ մասին է։ Ցանկացած որոշում անշուշտ պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ ենթադրում հետեւանքների համար պատասխանատվություն։ Կայացնել որոշումներ եւ կրել դրա ամբողջ պատասխանատվությունը` սա է ըստ էության իշխանության հիմնական եւ կարեւորագույն գործը։ Եւ այն, ինչ մենք […]

ՀՔԾ-ն Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպում միայն Դանիելյանին է մեղադրում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի […]

Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյան

Արդեն հայտնի են ՍԴ արհեստականորեն թափուր դարձած դատավորների տեղերին հավակնող թեկնածուների անունները՝  կառավարության (Նիկոլ Փաշինյանի)  կողմից՝  Վահրամ Ավետիսյան, Բդխ-ի կողմից՝  Երվանդ Խոնդկարյան, նախագահի կողմից՝  Արթուր Վաղարշյան։ Երեք թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում և նրանց մասնագիտական կարողությունների մասին կարծիք չեմ կարող հայտնել, անկախ այն բանից, որ  նրանցից երկուսը գիտության դոկտորներ են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է […]

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները։ Սույն անձերը թուրքերի հետ համատեղ հրատարակել են դպրոցում պատմության դասավանդման վերաբերյալ ուղեցույցներ, որտեղ Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա և Կովկաս, ինչպես՝ թուրքերը։ Քննադատել ու մեղադրել են հայ դպրոցական դասագրքերի հեղինակներին, որ պատմական Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի