07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել․ «Հրապարակ»

«Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին: Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, մեր տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ […]

Ալիևը և Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի հարցը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:  Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահին կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ, քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի այլ հարցեր: «Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում ամրապնդելու   պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների […]

«Սերժ Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանին մի քանի անգամ փրկել է. այս անգամ էլ փրկեց». Հայկ Մամիջանյան

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով ու թեև որոշակի սահմանափակումներ այս անգամ հանվել են, միևնույն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ 5-րդ անգամ արտակարգ դրության 5-րդ երկարաձգումը կրում է խիստ ձևական բնույթ և ցանկացած պահի, քաղաքական իրավիճակով պայմանավորված, կարող է օգտագործվել իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ «Վարչապետը պարարտ հող է ստեղծում, որ, եթե […]

Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը

Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության 10կուսակցություններ միասնական հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ   2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, […]

Չի կարելի առանց լուրջ հետևությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին. Վանեցյան

Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) և տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը, Aravot.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու։ «Հայաստանում կա 1000-ից ավելի մահ, ամենևին ոչ կարանտինի թուլացման […]

Հպարտ եմ, որ ավագ որդիներս ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան

Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը: Երեք որդիներիս հետ այցելելով հակառակորդի հետ շփման գծի ամենամոտ կետերից մեկը՝ մենք շնորհավորեցինք Արցախի պաշտպանության բանակում ծառայող, խրամատում կանգնած մեր հերոս զինվորների Ամանորը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը։  Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. […]

Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները երկարաձգվել են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։ Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի մասին, այլ նրա, որ Թուրքիայից ժամանած հյուրերը հետևելու […]

Միջազգային լրահոսից։ ՇՏԱՊ. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային լրահոսից։ ՇՏԱՊ Ասում են՝ Էրդողանը հրահանգել է հունական Կաստելորիզո կղզու ափերի մոտ հետախուզական նավեր ուղարկել , քանի որ պարզվել է, որ կղզու սեփականատերը Էդուարդ Շարմազանովն է»:

Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր․ Ալեն Սիմոնյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը չստացվեց, որովհետեւ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին, իր անցած ուղու շնորհիվ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի կողմից իշխանություններին սթափության կոչերին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի