04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արդեն 4 տարի տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին. Սերժ Սարգսյան

«Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության»,- իր ասուլիսի ներածական խոսքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է 168.am-ը։ 

Ս․ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատերազմով ցանկանալով բարձրացնել սեփական ժողովրդի ու բանակի մարտական ոգին և ստեղծելով ինչ-որ առասպել «հաղթանակի» մասին, անգամ կազմավորել էին հատուկ խմբեր` սպասվող հաջողություններն արագ հանրայնացնելու համար, ինչը չստացվեց` շնորհիվ մեր քաջարի մարտիկների։

 Ս․ Սարգսյանը, սակայն, իր խոսքում ակնկարկեց որոշ ուժերի մասին, որոնք վերջին տարիներին ծառայել են Ադրբեջանի այս նպատակի իրագործմանը.- «Ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
 
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ