25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կանի Հայաստանը, եթե որոշվի, որ պետք է ՀԱՊԿ-ի զորք մտցնել Բելառուս

Politik.am-ը գրում է.

«Արդեն ավելի քան յոթ օր Բելառուսում շարունակվում են հետընտրական ցնցումները, որոնք արտահայտվում են բազմահազարանոց բողոքի ցույցերի տեսքով։ Մասնագետները հստակ նկատում են, որ դրանց հետեւում գունավոր հեղափոխություններին հատուկ տեխնոլոգիաներն են, որոնք կիրառվում են բավական լավ։ Սակայն հակառակ կողմում էլ ձեռքերը ծալած նստած չեն, եւ Լուկաշենկոն էլ կիրակի օրը հավաքել էր իր կողմնակիցներին, ավելի քան հիսուն հազար հոգի եւ հայտարարել, որ չի պատրաստվում երկիրը կործանման տանել ու հանձնել չգիտես թե ում։ Հետաքրքրական է այս ամենում Ռուսաստանի արձագանքը, որը կարելի է համարել որպես վճռական ազդեցություն ունեցող, ինչպես որ վճռական ազդեցություն ունեցավ Վենեսուելայում, եւ Մոսկվան կարելի է արձանագրել, որ թույլ չտվեց, որպեսզի Վենեսուելայում էլ գունավոր հեղափոխությամբ հեռացվի Նիկոլաս Մադուրոն։ Այժմ կարծես թե հերթը Լուկաշենկոյին պաշտպանելուն է հասել։ Երկու օրում երկու հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, որոնց ընթացքում Ռուսաստանը նախ հայտարարել է, որ առաջին իսկ խնդրանքի դեպքում պատրաստ է աջակցել Լուկաշենկոյին, իսկ երկրորդի ընթացքում վերահաստատել է, որ կաջակցի ՀԱՊԿ խողովակներով։

Ասել է, թե Բելառուսում տեղի ունեցողին հնարավոր է միանա ՀԱՊԿ-ը որպես ՆԱՏՕ-ին եւ Արեւմուտքին հակակշռող ռազմաքաղաքական միավորում։ Բելառուսում տեղի ունեցող հետընտրական ցնցումները անհասկանալի է, թե ինչու մեծ խանդավառություն են առաջացրել Հայաստանի այսպես ասած «սորոսականների» ճամբարում։ Առանձին կարկառուն «սորոսականների» սոցցանցային էջերում օրնիբուն բելառուսական թեմատիկան է տիրապետում։ Թե ինչ է տալու օրինակ Լուկաշենկոյի կործանումը Հայաստանին, դժվար է ասել։ Թե ինչ է տալու օրինակ Սվետլանա Տիխանովսկայայի իշխանության գալը Հայաստանին, էլի դժվար է ասել, հատկապես, որ պաշտոնական Երեւանը արդեն շնորհավորել է երկրի նախագահի եւ վարչապետի մակարդակով Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Ավելի հավանական է, որ ռուսատյացության ֆոնի վրա է հայաստանյան «սորոսականների» մոտ այս հրճվանքը, քանի որ այլ ողջամիտ բացատրություն գտնել պարզապես հնարավոր չէ։

 Հետաքրքիր եւ բավական ինտրիգային վիճակում է հայտնվել պայմանական ասած «բելառուսական պարտիայի» մասով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե օրինակ վաղը որոշում կայացվի, որ պետք է ՀԱՊԿ-ը կարգուկանոնը վերականգնելու համար զորք մտցնի Բելառուս, ապա ինչպես է իրեն պահելու Հայաստանը։ Hard Talk-ից, Բոլթոնի եւ Պոլ Գոբլի ՝ Սուրեն Սարգսյանին տված հարցազրույցներից, ՎԶԵԲ-ի՝ Ամուլսարի նախագծից դուրս գալուց հետո կարելի է հստակ արձանագրել, որ Արեւմուտքը հստակորեն ֆիքսել է իր համար, որ Նիկոլ Փաշինյանը համարվում է ուտիլիզացված, «սպիսատ արված» գործիչ։

Եթե հանկարծ այս իրավիճակում Փաշինյանը փորձի «խաղեր տալ», ապա հնարավոր է, որ Մոսկվան չափազանց խիստ կերպով պատիժ սահմանի նրա նկատմամբ, հատկապես, որ Մոսկվայում, ըստ ամենայնի մտմտում են Բելառուսում կարգուկանոն հաստատելուն աջակցել, ինչը կարելի է հասկանալ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի այդ առթիվ կատարած գրառումից, իսկ Մարգարիտա Սիմոնյանն այն անձն էր, ով ամենաճիշտն է գրել, որ Մեդվեդեւին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում փոխարինելու է Միխայիլ Միշուստինը, այդ կերպ հասկացնելով, որ Կրեմլի վերնախավի աշխատասենյակներում քննարկվող հարցերը իր համար հասանելի են։ Իսկ եթե Փաշինյանը ՀԱՊԿ-ում որեւէ կերպ չընդդիմանա եւ թույլ տա, որ կարգուկանոն հաստատվի Բելառուսում ՀԱՊԿ միջոցով, ապա կխորացնի իր եւ Արեւմուտքի միջեւ առաջացած անջրպետը եւ իր եւ «սորոսականների» հակասությունները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ