24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը, 2 նպատակ ունի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում` վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական […]

«Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել»

Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ոչ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ոչ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։ Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ այդ արհեստածին օրակարգի առաջին հարցին՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու գեներացվող քննարկումներին։ Մի օր էլ կխոսեմ այդ թեզի հետևում կանգնած որոշ շահագրգիռ […]

Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ենթադրում է գործարար և պրագմատիկ հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա և Ադրբեջանից մինչև Ղազախստան, երկրները նույն կերպ են գործում։ Նրանք դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին քաղաքականությունը, որն այս դեպքում կարելի է անվանել բազմավեկտոր։ Այս միտումի բացատրությունները տարբեր են, բայց հիմնականում կախված են միջազգային իրադարձություններից: Կարծում եմ պատճառներից մեկն էլ կարող է լինել […]

Ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան. Բագրատ Սրբազանը Աժ-ում է

Ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան, որ ամբողջ մեր այս ժամանակահատվածը և հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության, ստի, զրպարտանքի, խարդավանքների այն ահռելի ծավալը որ լցված է դաշտ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու շարժումը։ «Դա ընդամենը մի դրվագ է այն ողջ թշվառության, որը կոչվում է […]

Հայաստանը պետք է հետաքննի Գյանջայի հրթիռակոծությունները. Հաջիեւ

Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի (Գանձակի-խմբ.) հրթիռակոծությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները: «2020 թվականի հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է արձակվել Գյանջայի ուղղությամբ։ Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառությունը պատահական գործողություն կամ կողմնակի վնաս չէր»,- ասել է Հաջիևը։  

Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ ․ բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի` օրերս կազմակերպած հայտնի քննարկման նախապատրաստական ընթացքից: Պարզվում է, որ մինչ ԱԺ-ում այս քննարկումը կազմակերպելը, Անդրանիկ Քոչարյանը ՔՊ վարչությունում իր դրածո պատգամավորների միջոցով Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ստացել է, ապա սկսել է ԱԺ ուղիղ հեռախոսակապով «դուխով» զանգահարել բոլոր ուժային կառույցների ղեկավարներին: Նրանց բոլորին ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի