01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք Վանոյին ինչ ընկերներ, այ թյուրիմացություններ. Արփի Սիրադեղյանը մանրամասնել է

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ ազգային կոնգրեսի անդամներին։ Գոնե էնքան տղամարդ կամ մարդ եղեք, որ տարեք հիվանդանոց մարդուն, քացով խբած մեջքի հատվածը, ծակած գլուխն ու այլնը հետազոտեք։ Ոչ թե թողեք արյունլվիկ հեռանա էտ շենքից։ Դուք Վանոյին ինչ ընկերներ, այ թյուրիմացություններ։ Ով որ խփել է, էտ ոտքը Աստծո կամոք ջարդվի։ […]

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի ամենաանկախ երկիրը․ Հայկ Մամիջանյան

ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի ամենաանկախ երկիրը՝ իր շնորհիվ միջազգային հարաբերություններում մեզանից  փաստացի ոչինչ կախված չի»։

Մինչև այժմ դեռ անհայտ պատճառներով, թուրքերը, իմ տպավորությամբ, ադրբեջանցիների հետ չհամաձայնեցված, ինչ-որ գործողություն էին նախաձեռնել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է  «2023 թվականի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որն այդ օրերին առանձնապես քննարկումների առարկա չդարձավ: Արցախում ծանր մարտերից հետո հրադադար հաստատվեց, սակայն դրան հաջորդող մի քանի օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում Ստեփանակերտի մատույցներում ադրբեջանական գործողությունների մասին: Խոսքն այն մասին չէր, որ […]

Փաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում կբանակցեն․ Sabah

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Իրանի առաջնորդ Մասուդ Պեզեշկիանի հետ, հայտնում է Sabah թերթը։ «Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող թուրքական տանը (շենքը […]

Ներսից քեզ կործանողները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից. Րաֆֆի Հովհաննիսյան

Քո վերահռչակման փաստը՝ 33 տարի առաջ, թող շնորհավորանք լինի այսօր և անգին, սթափեցնող պատվիրան։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգության» առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դրսից և, մանավանդ, ներսից Քեզ իրապես կործանողները, պարտության մատնողները, ծնկի բերողները, շահավաճառները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից, ինքնիշխանությունից, դրանց իրականությունից ու կորստյան վտանգից։ Բայց օտարն ու բոլոր […]

Պակիստանում պայթել է ռուսական պատվիրակությանը ուղեկցող ավտոմեքենան

Պակիստանում ավտոմեքենան, որն ուղեկցում էր ռուսական պատվիրակությանը, այդ թվում՝ դեսպան Ալբերտ Խորևին, պայթել է ականի վրա: Միջադեպի արդյունքում մի քանի ոստիկան վիրավորվել է։ Դիվանագետներից ոչ մեկը, այդ թվում՝ Ալբերտ Խորևը, չի տուժել։ Այս մասին հայտնել է Պակիստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի