24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրանիկ Քոչարյանը հասել է իրավապահներին. հերթը Արգիշտի Քյարամյանինն է

«Ժողովուրդ»-ը գրում է.  «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկսած խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին: Նա փորձում է խորամանկ մեթոդներով հասնել ուժային շատ կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը: Ընդ որում, ՔՊ-ական պատգամավորն իր այս ծրագիրն իրականացնում է քողարկված կերպով, այսպես ասած՝ այլոց ձեռամբ: Անդրանիկ Քոչարյանը, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ […]

ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն: 1. Ըստ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «…կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար»: 2. Ըստ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ «…Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարից եք խոսում»: Այսինքն՝ […]

Հայաստանի այս օրվա իշխանությունը երկիրը տարավ պարտությունների դաշտ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի այս օրվա իշխանությունը երկիրը տարավ պարտությունների դաշտ։ Մինչ 2018-ը հաղթած եւ հաղթող պետությունը սրանք ստերով եւ ժողովրդին մանիպուլացնելով տարան դեպի պարտություն։ Հայը,որ, վերջապես, իր պատմության ընթացքում դուրս էր եկել, կամ, դուրս էր գալիս զոհի հոգեբանությունից, հաղթահարելով մշտապես մորթվողի եւ կորցնողի հարյուրամյա հոգեբանական տրավմաները, կրկին […]

Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը: Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, […]

Զոհերիդ ծնողներին կաշառիր: Թշնամուդ ստրուկը եղիր …

Սատանայի 10 պատվիրանները: Դավաճանիր: Կյանքեր զոհաբերիր: Ստիր: Կուռք դարձիր: Աստծու խոսքերն աղավաղիր: Շնացիր և բոլորին ասա, որ իբր գայլերի դեմ ես: Զոհերիդ ծնողներին կաշառիր: Թշնամուդ ստրուկը եղիր: Գողացիր մարդկանց հավատը: Քո տեր սատանայից բացի, ոչ մեկին մի ծառայիր: Արամ Աբաջյան

Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում․․․ Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանը անց է կացրել մոտ յոթանասուն անհատական ու համատեղ զորավարժություն, բայց պատերազմական հակումների մեջ մեղադրում է օդապարիկներ թռցնող ու հեծանիվ քշող Փաշինյանին»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի