Արցախում զինծառայող է մահացել
Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, […]