13 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնում

Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «ԵԼՔ» դաշինքի այն բոլոր ընտրողներին, ովքեր իրենց քվեն վստահել են մեզ՝ գնահատելով նախորդ 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ցանկանալով ավելացնել մեր տեսակը Ազգային ժողովում, հավատալով փոփոխությունների հնարավորությանը, չընկրկելով ճնշումների և սպառնալիքների առաջ, չվաճառելով իրենց մեկ ձայնը և իրենց երեխաների ապագան։

Անձամբ իմ, և «ԵԼՔ» դաշինքի ապագա խմբակցության անունից, վստահեցնում եմ, որ մենք խորապես գիտակցում ենք մեր վրա դրված պատասխանատվության աստիճանը, ԱԺ-ում ՀՀ քաղաքացու լավագույն շահերը ներկայացնելու և դրանց իրացման համար պայքարելու մեր առաքելությունը։

Խոստանում ենք լինել հաշվետու և հասանելի ՀՀ քաղաքացու համար։

Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ