04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խայտառակ միջադեպ. եղբայրը 7-ամյա տղային սեռական բռնության է ենթարկել գոմում. Իրավունք

Թերթը անդրադարձել էր Շիրակի մարզի գյուղերից մեկում արձանագրված խայտառակ դեպքին, երբ 17-ամյա պատանին 7-ամյա իր հորեղբոր տղային (անունները միանգամայն հասկանալի պատճառներով չենք նշում)՝ համոզելով եւ խաբելով, պարբերաբար տարել է իրենց տուն, որտեղ անասնագոմում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։ Միաժամանակ, սպաօնալով երեխային, որ դրա մասին ծնողներին կամ որեւէ մեկին
չհայտնի, հակառակ դեպքում՝ վատ կլինի նրա համար։

Ինչպես տեղեկացանք տեղի գյուղապետից 17-ամյա տղայի հայրը դեպքից օրեր հետո մեկնել Է երկրից՝ արտագնա աշխատանքի, իսկ մայրը որոշ ժամանակով տեղափոխվել Է Գյումրիում ամուսնացած դստեր տուն։ 17-ամյա տղան այդ ընտանիքի միակ որդին է, ունի իրենից մեծ Երեք քույր, ովքեր
ամուսնացած են եւ ունեն իրենց ընտանիքները։

Ինչ վերաբերվում Է 7-ամյա երեխային, ապա տղան շարունակում Է հաճախել դպրոց, չնայած
ինքնամփոփ ու լռակյաց է դարձել։ Դեպքից հետո գտնվում է բոլորի ուշադրության տակ թե դպրոցում, թե տանը։ Ամբողջ գյուղը զարմացած է, թե ինչպես կարող էին դուռ– դռան կպած եղբայրները այսօր դառնային լուռ թշնամիներ, այն էլ նման խայտառակ պատմության համար։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ