02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք ձեռնպահ ենք մնում ինչ-որ մեկի դեմ արշավներ կազմակերպելուց. Վահարամ Բաղդասարյան

«ՀՀԿ տարածքային ցուցակում ընդգրկված անձանց գնահատականը կտա հանրությունը»,-այս մասին այսօր՝փետրվարի 18-ին ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ ցուցակը բավականին տրամաբանական է , իսկ արդյունքների մասին արդյունքների մասին պետք է խեսել ապրիլի 3-ին: Անդրադառանալով ՝ դիտարկմանը, թե տարածքային ցուցակներում հին եւ մականունավոր դեմքերն են, Վահրամ Բաղդասարյանը ասաց. «Դա […]

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. ուղևորները հոսպիտալացվել են

Փետրվարի 17-ին, ժամը 22:47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes S 600» մակնիշի 45 LR 045 պետհամարանիշով […]

Պետք է համախմբվենք. Գեներալ Մանվել

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԿՄ 11-րդ համագումարում, որում, մասնավորապես նշված է. «Հարգելի´ երկրապահներ, պատերազմի տարիներին մենք կարևոր ներդրում ենք ունեցել հայոց հաղթանակին և դեռ պատերազմի տարիներից սկսած մենք ուշադիր ենք եղել հայոց բռնազավթված տարածքները թշնամիներից ազատագրելու և պաշտպանելու սրբազան գործում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահ ազատամարտիկների, նրանց ընտանիքների, մեր […]

Ում հետ կուզեմ, ընկերություն կանեմ, թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի․ Յանա Եգորյան

Ազգությամբ հայ, ռուսաստանցի հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը լայնածավալ հարցազրույց է տվել «Экспресс-газета»-ին, որի ընթացքում խոսել է նաեւ իր հայկական արմատներից, հորից ու հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Օլիմպիական չեմպիոն Յանան ասել է, որ հորը չի տեսել 17 տարի՝ ծնողները բաժանվել են, երբ ինքը 6 տարեկան է եղել։ Այժմ հայրն ապրում է Երեւանում, իսկ ինքը մոր հետ՝ Ռուսաստանում։ Յանան […]

Շփման գծում հրադադարը խախտել է 64 անգամ

Փետրվարի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 64 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 600 կրակոց: Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը […]

Բարձր եմ գնահատում Մանվել Զորավարին. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

«Երկրապահին վաղուց ժողովուրդը իր գնահատականը տվել է: Այս պահին ես ուզում եմ նախ խոնարհվել մեր բոլոր  ազատամարտիկների և մեր զինվորների առաջ, որոնք իրենց կյանքով փոխհատուցեցին, որ մենք այստեղ գտնվենք և հարցազրույց տանք»,-այսօր՝ փետրվարի 18-ին ԵԿՄ 11-րդ համագումարի ժամանակ ասաց ԱԺ փախնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշեց, որ հրավիրված է համագումարին և հպարտությամբ է մասնակցում: […]

Ճանապարհների վիճակը Հայաստանում եւ Արցախում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների եւ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները: Փակ […]

Երկրաշարժ` Վահան գյուղում

Փետրվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին (Գրինվիչի ժամանակով` 06:15) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.530 և արևելյան երկայնության 45.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սևան քաղաքից 27 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել […]

Հեռախոսներ է բաժանում. Հայկական ժամանակ

Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաեւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր եւ թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու: Միհրան Պողոսյանը պայքարելու է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչների հետ, նվիրատվություններ անում: Տեղեկություններ կան, որ ԴԱՀԿ […]

Մեծ քրեական գործ է բացվելու, ձերբակալություններ են լինելու. առանցքում Սեյրան Օհանյանն է. Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին տեղեկություններ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի