02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետի կոչը

Կոչ եմ անում բոլորին տեղադրել արեւային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում: Նման կոչով է հանդես եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա Facebook-ի իր էջում գրել է. «Կոչ եմ անում բոլորին տեղադրել արեւային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արեւային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է։ Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ […]

Արտակարգ դեպք Արմավիրում. 7 աշակերտ թունավորվել է

Արմավիրի մարզում այսօր` փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Արտաշարի միջնակարգ դպրոցից 7 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները նույն դասարանի աշակերտներ են, նախնական տվյալով, գազից են թունավորվել:

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը

ԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը: Այս մասին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հայտարարել է ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: Երեւանում քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը: Եղիշե Արզումանյանի խոսքով, Երեւանի ընտրատարածքում մասնակցությունը ցածր է, որովհետեւ այնտեղ ընտրացուցակները կազմվել են՝ […]

Մի քիչ ցուրտ էր, բայց…կայացավ վանաձորցու սիրած տոնը (ֆոտո)

Ավանդույթի համաձայն` այս տարի էլ Թեժ լեռան հովտում անցկացվեց Լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը: 47-րդ Լոռվա ձմեռին ընդգրկված էին նախորդ տարիների ավանդական մարզաձևերը՝ դահուկավազք, լեռնադահուկ, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, պարկերով էստաֆետա, կշռաքարերի հրում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում ճիշտ նշանակետին, բազկամարտ, բարձունքի հաղթահարում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, բարձակռիվ, շախմատ, բռնցքամարտ, ազգային կոխ, սուսերամարտ […]

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2014թ.-ին  կատարված գույքագրմամբ նույն ՊՈԱԿ-ին պատկանող, Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 5.074.372 ՀՀ դրամի նյութական […]

Հետո ինչ, որ շատ փող ունեք

Ինչպես մարդն է չնչին կենդանի և կործանման ենթակա ու ժամանակավոր, այդպիսին էլ և հարստությունը ավելի ճիշտն ասած՝ դրանից էլ ավելի չնչին է․․․ Հաճախ այն ոչնչանում է ոչ թե մարդու հետ միասին, այլ նրանից առաջ․․․ Ահա թե ինչո՞ւ չի մեղանչում նա ով հարստությունն անվանում է երախտամոռ ծառա, արյունռուշտ և մարդասպան ծառա, որ իր տիրոջը փոխհատուցում է […]

Խորհրդարանական պատվիրակությունն այցելել է ԼՂՀ առաջնագիծ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը փետրվարի 20-ին Արցախում այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինված ուժերի մարտական պատրաստականությանը: Հրամանատարական կազմի հետ քննարկվել են առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների ծառայության պայմաններին եւ պատշպանական գոտու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

Բուհը չի կարող կախված լինել ուսանողի վարձավճարից. Լ Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Ռեկտոր Արամ Իսաբեկյանի ուղեկցությամբ նախարարը ծանթացել է բուհում իրականացված նորոգման աշխատանքներին, շրջել է նոր ցուցասրահում, որտեղ նախատեսվում են ցուցադրել շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Այնուհետև ԿԳ նախարարն աշխատանքային քննարկում է անցկացրել պրոֆեսորադասախոսկան կազմի հետ, որին  ներկա են եղել Գյումրու և Դիլիջանի մասնաճյուղերի տնօրենները, ինչպես […]

«Հիմա Ստեփան Դեմիրճյանը կամ Գագիկ Ջհանգիրյանն ինչ կապ ունի այդ գաղափարախոսության հետ»

«Իրականում նման խնդիր դրված չէր իշխող ուժի կողմից: Դա լոզունգ է կամ բարի ցանկություն իրենց մոտ: Սերնդափոխություն բնական ճանապարհով պետք է տեղի ունենա, մարդիկ ծերանան,  թատերաբեմից դուրս գան, և երիտասարդները գան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն` անդրադառնալով հարցին, թե ինչու կուսակցությունների՝ մասնավորապես իշխող կուսակցության առաջադրած ցուցակում ընդգրկված չէին […]

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել:  Այսպես, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը և խոշոր խախտում արձանագրել: «Իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի