28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հեռու մնա մեր երկրից․ հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հանրահավաքը:  Թուրքական  «Milliyet» պարբերականը, հղում անելով հոլանդական «ANP» լրատվական գործակալությանը, նշում է, որ որպես չեղարկման պատճառ Ռոտերդամի քաղաքապետ Ահմեթ Էբութալիբ նշել է այն փաստը, որսրահի սեփականատերը հրաժարվել է տարածք տրամադրելուց:  Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի էլ` ավելի […]

Երեխաները տառապում են ծնողական մեղքի պատճառով

Երեխաները երբեմն տառապում են ծնողական մեղքի պատճառով: Նրանք ընկնում են տարբեր գայթակղությունների մեջ՝ ազդվելով մեծերի սխալ վարքից ու կրկնելով այն: Արդյունքում նրանք լցվում են անտանելի ինքնահավանությամբ ու էգոիզմով: Սա տառապանք է ծնում՝ չիրականացված ցանկություններ կամ ձանձրույթ: Մենք մեծերս պետք է անչափ ուշադիր լինենք մեր շրջապատի երեխաների նկատմամբ: Դա նշանակում է մեղք չգործել ու ապրել սուրբ […]

Հայաստանի հավաքականը նահանջել է 3 տեղով

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում նահանջել է 3 աստիճան եւ զբաղեցնում է 85-րդ տեղը,: Հայաստանի հավաքականն ունի 422 վարկանիշային միավոր: Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, իսկ բրազիլացիները երկրորդ տեղում են: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 12-րդն է, Ռումինիան՝ 39-ը, Դանիան՝ 48-ը, […]

Թիրախում երիտասարդ կինն էր

Փետրվարի 14-ին, ժամը 23-ին, 28-ամյա Անժելա Պ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 75ա երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ, անձնագիրը, սոցքարտը, բանկային եւ զեղչի քարտեր: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ օրերս ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 66-ամյա Մնացական Գ.-ին, ով տվել է խոստովանական […]

Ռոզա Ծառուկյանին տեղափոխել են հիվանդանոց

ԲՀ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը երեկ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից Henaran.am-ին փոխանցեցին, որ տիկին Ծառուկյանը  լուրջ առողջական խնդիրներ չունի և ուղղակի պրոֆիլակտիկ ստուգման համար է գտնվում բժշկական կենտրոնում: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր կար, որ նա գտնվել է կարդիոլոգիայի բաժանմունքի «բոքսում»: Հավելենք, որ Ռոզա Ծառուկյանը վերջերս էր մեկնել Երուսաղեմ ուխտագնացության:

Ո՞վ է ասել, որ մեր թիմը մեծամասնություն չի ունենալու. Արարատ Զուրաբյան

«ՀՀՇ-ում ընդգրկված են մարդիկ, ում արյան մեջ է քաղաքականությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչով են զբաղվելու իր կուսակիցները, քանի որ միայն ինքն է ընդգրկված դաշինքի ցուցակում: Նա նշեց, որ ասելիք ունի, և դրա տեղը խորհրդարանն է: Հարցին, թե իրենց դաշինքը, հնարավոր է, դուրս գա, անցնի […]

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց Թուրքիա

Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնեց Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկի առջեւ սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով: Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, […]

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքի տարածքում

shamshyan.com–ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վաչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Օդինցովը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի