«Ես պատրաստ եմ ընդունել, որ մեր մեսիջին քիչ մարդ է հավատացել»
Նախորդ ընտրություններին ՀԱԿ-ը 30 տոկոսի հասնող վստահության քվե է ստացել, բայց ընտրակեղծարարությունների հետևանքով ՀԱԿ-ի ձայները 7 տոկոսի են հասել այսօր: Այսօր Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի քննման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ակնհայտ էր, որ ՀԱԿ-ը ամենազդեցիկ քաղաքական ուժն է, 5 տարի շարունակ բազահազարանոց հավաքներ է արել, և եթե Կոնգրեսը չմտներ պառլամենտ, ապա այդ ընտրությունները շատ վատ կորակվեին միջազգային հանրության կողմից», – ասաց Զուրաբյանը՝ շեշտելով՝ 2012 թվականին իշխանությունը կարող էր ՀԱԿ-ին դուրս թողնել խորհրդարանից, մինչդեռ միջազգային հանրության հետ կապված որոշ հարցեր լուծելու խնդիր ուներ, ինչն էլ թույլ չտվեց անել դա:
«Գիտե՞ք՝ ես պատրաստ եմ ընդունել, որ մեր մեսիջին քիչ մարդ է հավատացել, բայց երբ աղճատված համակարգ ունենք, մենք դա չենք կարող ստուգել: Եթե համակարգը ենթակա է մանիպուլյացիայի, ինչ հնարավոր է, կարող են անել», – ասաց Զուրաբյանը: