14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Եղբա՛յր, ամբողջ աշխարհը մեզ վրա կծիծաղի»

Գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներն անարդար են բաշխվում: «Պատվավոր երևանցու կոչում թող ամեն մեկի չտան, պատվավոր երևանցի չպիտի այդպես լինի, կան այդպիսի մարդիկ, ում տվել են, բայց վարկաբեկում են Երևանի անունը, տվել են մարդանց, որ իրենց գյուղում էլ վարկաբեկված են նույնիսկ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ, անդրադառնալով հարցին, թե արդյոք արդյունավետ է մտավորականների առկայությունը Երևանի ավագանու կազմում, նշեց. «Կարծում եմ, որ անում են ինչ-որ բաներ մտավորականները: Ես այնտեղ լավ, առողջ ուժեր տեսնում եմ, ուրիշ բան, որ իրենք պետք է նախաձեռնողը լինեն մի շարք հարցերի բարձրացման ու լուծման համար: Պիտի հետևողական լինեն, բայց, ցավոք, մարդիկ կան, որ երբեմն արագ լուծվող հարցերի հետևից են ընկնում և կարող են մի ամբողջ ծրագիր կործանել»:

Ճարտարապետը նաև ասաց, որ մենք՝ հայերս, դեռևս պահելու կուլտուրան չունենք:

««Հին Երևան»-ի շրջանակներում բոլոր շենքերը քանդեցինք, պիտի իրար վրա դնենք ու ստանանք մեծ մոլ ու կոչենք «Հին Երևան»: Եղբա՛յր, ամբողջ աշխարհը մեզ վրա կծիծաղի: Դրանք լինելու են քոքից հանված: Եթե արժեք ենք ստեղծում՝ ուրիշ արժեքը քանդելով, չի կարող լինել: Մենք ունենք Թամանյանի հատակագիծը, դրանից մեծ բան դեռ ձեռք չենք բերել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ