Женитесь, разводитесь, топитесь…
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է՝ Երևանի ավագանու կազմը արդեմն ի գծված է:
«Կարող է զուտ տակտիկական առումով ավելի համեստ արդյունքներ փորձեն արձանագրել, որպեսզի աղմուկը հնարավորինս պակասեցնեն», – լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը:
Լրագրողների հարցին՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից որի՞ն է համարում ընդդիմադիր, Զուրաբյանը պատասխանեց. «Չի՞ երևում, թե ով է ռեալ ընդդիմությունը, դա այն ընդդիմություն է, որը բարձրացնում է ամբողջ ճշմարտությունը ռեժիմի կատարած հանցագործությունների մասին», – ասաց Զուրաբյանը՝ հավելելով՝ ՀԱԿ-ը չի ցանկանում խոսել ավագանու ընտրությունների մասին և որևէ քաղաքական ուժի չի պատրաստվում սատարել. «Женитесь, разводитесь, топитесь, ինչ ուզում են, թող անեն»: