07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուսական նոր ավիաընկերություն է մուտք գործելու հայկական շուկա (տեսանյութ)

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին: Նիստից հետո Հայաստանի Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ արդյունքում ստանալու են մեկ պատուհանի սկզբունքով գործող կառույց, որը մատուցելու է ավիանավիգացիոն ամբողջական փաթեթով ծառայություններ, և հավելյալ պայմանագրեր ու վճարների հարցը վերացվելու է: Նա հավելեց, որ ավելի […]

Քննարկվել են Հայաստանի և Դանիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման ուղիները

Մարտի 14-ին Կոպենհագեն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի արտահանման վարկավորման գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Քրիստիան Ֆրիգաստին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-դանիական համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի բնագավառներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունքում ձևավորված գործարար միջավայրը, ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները, Հայաստանում ազատ տնտեսական գոտիների […]

Վարչապետին կզեկուցենք արդյունքները, ապա կզեկուցենք ձեզ. նախարար (տեսանյութ)

«Ամեն ինչ անում ենք, որ չլինեն»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ի պատասխան հարցին, թե այդքան դժվար է  էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը մարզերում, որ վարչապետը նիստի ժամանակ իր հանձնարարականներից մեկում անդրադարձավ դրան ու պահանջեց արագացնել այդ գործընթացը: Մասնավորապես, Կարեն Կարապետյանն ասել էր, որ ինտերնետն է հաճախ բացակայում բուհաստատություններում: Առողջապահության նախարարը շեշտեց. […]

Եղնուկյանի վիճակը ծանր է. դատը ընդմիջվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը դատարան տեղափոխվելուց հետո վատացել է: «Դատարան բերվելուց հետո ճնշումը բարձրացել է և նա չի կարող գտնվել նիստերի դահլիճում: Կարող Եղնուկյանի ճնշումը 230-120 […]

Դա սատանայի նպատակն է

Մեզ լավ օրեր են սպասում: Բայց «եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ավելի ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ» (Ա Կթ. 15:19): Զարմանում եմ թէ ինչքան «Քրիստոնյաներ» կան, որ իրականում ոչ հավատում են հարությանը, ոչ էլ հավիտենականության հույս ունեն, այլ իրենց ամբողջ հույսերն ու նպատակները այս աշխարհի վրա են: Դա սատանայի նպատակն […]

«Նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել»

ՀՀ կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարարականներից մեկը վերաբերում էր կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախումներին: «Գործող օրենսդրական կարգավորւմները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակների, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում: Մասնավորապես կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն երեսուն տոկոսի չափով, իսկ նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել: Միանշանակ, գործնականում […]

Նախագահը «զրկեց» «Սասնա ծռերի» դատավորին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները՝ պայմանավորված առողջական խնդիրներով: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջից: Կայքէջում հրապարակված հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ […]

«Հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է անենք, որպեսզի քաղաքացին ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը: Վարչապետը նշել է, որ 2018 թվականին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է մեր երկրում ձևավորվող թվային օրակարգին: «Կարծում եմ, […]

«Դու դեռ կհանդիպես երբեմնի զոն նայող Կարիճ Լիլոյին ու ատվիչայ կլինես սրա համար, քուրս». օգտատերերը՝ Արուսիկ Տիգրանյանին

«Լավ Երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը կանանց և աղջիկների տոնին նվիրված ռեպորտաժ էր պատրաստել, որի շրջանակներում այցելել էր կանանց գաղութ: Այս ռեպորտաժը խիստ քննադատության արժանացավ համացանցում և մամուլում: Շատերն արձագանքել են հենց Արուսիկ Տիգրանյանի ֆեյսբուքյան էջում՝ թողնելով իրենց գրառումները: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը. «Վաաաաայ Արուս, մյուս մարտի 8-ին քեզ պիտի Խորենացի մեդալ տան…»: «Ով կարող էր մտածել […]

«Պետք է հստակ ձևակերպել ժամկետներն այն բիզնեսմենների, որոնց հետ պայմանավորվել ենք»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքներին։ «Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-ասաց Կարեն Կարապետյանը։ Նա նշեց, որ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում, առևտրատնտեսական համագործակցության ոլորտում։ Վարչապետը ՀՀ արտաքին գործերի, Տնտեսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված