07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առանց «Ելքի». Նիկոլ Փաշինյանը հանրահավաք կանի

Մինչ «Ելք» դաշինքում վերջնական որոշում կընդունվի Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքար սկսելու հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն քաղաքապետարանից  թույլտվություն է ստացել ապրիլի 3–ին Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու  վերաբերյալ։ Հիշեցնենք, որ «Ելք»-ում դեռևս որոշում չունեն, թե ինչպես են պայքարելու:

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Շփման գծի հակառակ կողմից […]

Կբարելավվի ջրամատակարարումը

Գործադիրը հավանություն է տվել Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030 թթ. ռազմավարությանը և ֆինանսավորման ծրագրին: Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի լրամշակված տարբերակում ամփոփվել են 2015-2017թթ. կատարված աշխատանքները, ամրագրվել են արդի խնդիրները և նշվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի կառավարման արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի […]

Բնական է, որ պետք է բողոքեր, ի՞նչ պիտի բա աներ. ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի քայլից

«Բնական է, որ պետք է բողոքեր, ի՞նչ պիտի բա աներ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելուն ԱՄՆ-ին, որ վիզա է տրամադրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին: «Արցախը վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում, […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ

Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպումը նախաձեռնելու համար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում ընկերակցությունում 2011թ. իր հանդիպումը, ինչպես նաև նրանց այցելությունը Հայաստան 2013թ.։ Նախարար Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին ներկայացրեց իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի […]

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, մարտի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում՝ դիտարկելու ՌԴ նախագահական ընտրությունները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այցի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը ռուսական լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով: […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը […]

Եղնուկյանը հրաժարվում է բուժօգնությունից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ բժիշկները զննել են Եղնուկյանին, որի ճնշումը այդ պահին եղել է 200-130: Բժիշկները ներարկում են արել, որից հետո […]

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. ԱԳՆ (տեսանյութ)

«Կատարվել է նախագահի հանձնարարականն առ այն, որ թուրքական կողմը տեղեկացվել է այդ մասին, և դա բխում է միջազգային իրավունքից: Միանշանակ հիշեցնեմ, որ հայկական կողմը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է բանակցությունների, կարգավորելու հարաբերությունները, բայց առանց նախապայմանների, այդ ուղղությամբ մենք որևէ առաջարկ չենք ստացել»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով […]

Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե. օրակարգում Արցախի խնդիրներն են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար: Բակո Սահակյանը վստահություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված