26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատախազները «փախան». Սեֆիլյանի կինն ու որդին լուռ հեռացան/տեսանյութ/

«Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը զայրացրեց նրա համակիրներին ու ընկերներին:

Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը այսօր՝ մարտի 19-ին հրապարակեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:

Սեֆիլյանի համակիրները փորձեցին փակել մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Հակոբ Ենոքյանի մեքենայի ճանապարհը: Հայհոյանքներ և անեծքներ հնչեցին:

Դատախազները իրավապահ մարմինների միջամտությամբ  պարզապես «փախան» , իսկ հավաքվածները փորձեցին փակել դատարան մտնող մեքենաների ճանապարհը:

Նշենք, որ կատարվածին հետևում էին  նաև Ժիրայր Սեֆիլյանի կինը և որդին: Նանոր Սեֆիլյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: Նա և որդին լուռ հեռացան:

 Հրապարակված վճռի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ