26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլոր փորձերը ապրիլյան կառավարության ձևավորումը ներկայացնել որպես էլեկտորալ կեղծ քաղաքական օրակարգ են. Շարմազանով

«Ժողովրդի պահանջը ձևավորվում է ընտրությունների ժամանակ, և ժողովուրդը ցույց է տալիս, թե ում է տվել ձայնը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» և մի քանի այլ ուժեր պայքարի արդյունքում կարող են հասնել հաջողության, որ նախագահ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ:

Շարմազանովը նշեց, որ հետաքրքիր չէ, թե այս կամ այն ընդդիմադիր ճամբարում ինչ եզրակացություններն են արել նախագահի՝ ավելի վաղ արված հայտարարություններիս, մասնավորապես նախագահի՝ 2014 թվականի ելույթից: 

«Թե «Ելքում» ինչ են մտածում, իրենց խնդիրն է, իսկ պարոն նախագահը հստակ ասել էր նաև նախկինում, որ կլինի այնտեղ, որտեղ կպահանջի երկրի շահը»,-նշեց Շարմազանովը: 

Հարցին, թե ինչ կլինի, որ ժողովուրդը փողոց դուրս գա, նա պատասխանեց, որ քվեարկության միջոցով է ժողովուրդը որոշում, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, և դա բոլոր երկրներում է, ամեն դեպքում ժողովրդավարական երկրներում այդպես է: «Բոլոր փորձերը ապրիլյան կառավարության ձևավորումը ներկայացնել որպես էլեկտորալ կեղծ քաղաքական օրակարգ են: Իսկ «Ելքի» ու «Քաղաքացիական պայմանագրի» օրակարգի մասին ես չեմ ուզում, իրենք պիտի նախ կողմնորոշվեն, թե ինչ են ուզում»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է նախագահի հարցազրույցի այն հատվածին, որ եթե լինի վարչապետ, ապա մի պայմանով, որ պատրաստի երտասարդ քաղաքական լիդերներին, ապա հարցին, թե ինքն իրեն տեսնում է այդ անձանց մեջ, նա ասաց. «Արփինե Հովհաննիսյանին եմ համարում, Գևորգ Կոստանյանին, Սամվել Ֆարմանյանին, Արմեն Աշոտյանին»:

Հարցին՝ միգուցե Սերժ Սարգսյանը նկատի ուներ նաև Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին, Շարմազանովն ասաց. «Միքայել Մինասյանը շատ մեծ հաջողությամբ իրականացնում է դեսպանի իր բարձր պարտականությունները, ինքը շատ պրոֆեսիոնալ պաշտպանում է ՀՀ շահը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ