11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող միջոցառումները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽԽՎ-ի […]

Անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից

Մայիսի 25-ին, ժամը 10:50-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական […]

Ես բարձր եմ գնահատում Մարուքյանի մտահոգությունն ու պատրաստակամությունը. Արմեն Աշոտյան

«Ես արդեն ստանում եմ իմ պատասխան իմ դիմումներին արդյունքներ: Ես պահանջում եմ փաստաթղթեր, որոնք կարող են հիմնավորել բողոքը: Ես բարձր եմ գնահատում Մարուքյանի մտահոգությունն ու պատրաստակամությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան Մարուքյանի առաջարկին, որ ինքը պատրաստ է պաշտպանել Աշոտյանին քաղաքական հետապնդումից։  «Կարծում եմ՝ իր պարտավորությունն է, այս դեպքում, […]

«Լիդիան Արմենիան» ողջունում է հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումների կոչը

«Լիդիան Արմենիան» համաձայն է ՀՀ Կառավարության այն հայատարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը և նպաստելով քաղաքացիների բարեկեցությանը: Մենք ողջունում ենք  հանքարդյունաբերության ոլորտում ստուգումների նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է, որ ամբողջ ոլորտում կիրառվեն բնապահպանական համապատասխանության հավասար չափանիշներ:   Վերջին 5 օրերի ընթացքում երկրի մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների, […]

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող մասնավոր հատվածին խոչընդոտող կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկման երկրորդ փուլը: Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը, կարևորելով պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը, նրանց ներկայացրել է […]

«Կան մտավախություններ, բայց Աստված տա՝ իրենց աշխատանքով փարատեն»

«Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի ելույթը բավականին խոստումնալից էր, և որևէ շեղում չկար մեր ծրագրից, և եթե կառավարության ծրագիրը լինի նույն ոգով, մենք կողմ կքվեարկենք, իհարկե»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը: Նոր կառավարության կազմի մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց թույլ տալ որոշ ժամանակ հետո մեկնաբանել: «Կան մտավախություններ, բայց Աստված տա՝ իրենց […]

Անի Զախարյանը հանդիպել է ՄԻՊ-ի հետ

ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Քննարկման թեման եղել է ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության կողմից նախաձեռնած սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի ամրագրման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև հայհոյանքը քրեկանացնելու մասին իրավական գործընթացը: Ավելի վաղ կուսակցությունը դիմել է ՀՀ ԱԺ սոցցանցերում հոգեբանական […]

Մեր իրավական համակարգում նոր ընտրություններ չեն կարող լինել ոչ կառավարության և ոչ էլ Ազգային ժողովի որոշմամբ. Էմին Երիցյան

«Այս ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը տեղական իշխանություններին առնչվող հարցերն էին: Իրադարձությունների այս ամբողջ շղթայում երեկ առաջին անգամ խորհրդի նիստ ենք գումարել, որտեղ անդրադարձել ենք մի քանի կարևոր հարցերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Երիցյանի խոսքով` ամենաշատ քննարկվող հարցերից առաջինն այն էր, որ  տեղի ունեցած հեղափոխությունը գլոբալ առումով դրական է […]

Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թ. ընտրություններին. ՀՀԿ

«Մենք մեր բոլոր առաջարկությունները 2017 թվականի ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ներկայացրել ենք, և եթե դուք հիշում եք, այդ օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ, որից հետո եղել են ընտրություններ, միջազգային կառույցների գնահատականներն էլ եղել են դրական»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոփոխությունների շուրջ առաջարկներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի