11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել թե՛ թուրքական ժխտողականությունը, թե՛ Սումգայիթը եւ թե՛ Ադրբեջանի հանցագործությունները». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը: ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշել է. «Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության […]

Ո՞վ է առողջապահության նախարարի նորանշանակ տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (23 մայիսի 2018, 547 – Ա) Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: Արսեն Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 19-ին: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2001 թվականին վերապատրաստում է անցել Ճապոնիայի կառավարության ծրագրի շրջանակներում Հանրային առողջապահության կառավարում թեմայով, իսկ 2006-ին` Լեհաստանում Պետական ծախսերի կառավարում թեմայով:          Աշխատանքային […]

Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են

Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները տիեզերական ուղևորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանն ասաց, որ իրադարձությունը բացառիկ է և առաջին անգամ է, որ բացի Հայաստանի դրոշից նաև Երևանի 2800-ամյակին […]

«Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին ու առկա ընթացիկ զարգացումներին, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններին: Այս համատեքստում կարեւորվել է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին գործադիր […]

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է Սամվել Բաբայանի ազատ արձակման մասին լուրը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին: «Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման  միջոցի մասին խոսք չկա և չէր կարող […]

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը չի աշխատի

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ, այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Նա ասաց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։ «Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, […]

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Մհեր Գրիգորյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ակնկալում է նորանշանակ կառավարության հետ համատեղ սերտ աշխատանք՝ ՀՀ-ԵՄ  համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018 թվականին ավելացել է […]

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել  Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը և հավաստել, որ Հայաստանի նոր Կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Կառավարությունը տրամադրված է իրականացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի