Նիկոլ Փաշինյանը ժե՞ստ է անում Սերժ Սարգսյանին. Հրապարակ
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով, նա 58-րդն էր։
Աբգարյանը եղել է Սերժ Սարգսյանի նվիրյալներից, նրա համար 2013-ին նախընտրական երգ է գրել: Մասնագիտությամբ իրավաբան եւ կոմպոզիտոր Աբգարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերմությունը սկսվել է 2007-ի վերջերից։ Սերժ Սագսյանը որպես վարչապետ հանդիպել է ՀԿ-ների ղեկավարների հետ, հանդիպման ընթացքում վաղ տարիքից տեսողությունից զրկված Աբգարյանը բարձրացնել է հաշմանդամների աշխատանքի խնդիրը և կոչ արել Սերժ Սարգսյանին օրինակ ծառայել գործատուների համար: Երկու ամիս անց Սերժ Սարգսյանը դառնում է նախագահ` չմոռանալով Ալբերտի խնդրանքը: Նրան հրավիրում են նախագահական աշխատանքի։
2005թ.-ից վերջինս աշխատում է պետական համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ Ազգային Ժողովում: 2009թ-ից աշխատել է Սերժ Սարգսյանի աշխատակազմում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: