Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «06»-ը, «07»-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ
Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Վալեյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RՍ 935 համարանիշի, Մարտունի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 077 MM 01 համարանիշի և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ՝ 23-ամյա Երվանդ Մելիքսեթյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 223 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Վալեյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի, 53-ամյա Սամվել Վալեյանը և Volkwsagen-ի վարորդ Ե. Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գրիգորյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունոմ՝ որպես քննիչ։