27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վիզաների ազատականացումը մեր օրակարագային հարցն է. ԱԳՆ

«Վիզաների ազատականացումը մեր օրակարագային հարցն է»,-այսօր բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը:

Նա տեղեկացրեց, որ դեռ 2014 թվականից ուժի մեջ է մտել վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայագրերը, որոնց մշտադիտարկման համար ստեղծվել է համատեղ երկու կոմիտե. «Դրանք ընթացիկ բանակցություններ են, 4-րդ նիստը անցկացվել է Բրյուսելում»,-ասաց փոխնախարարը:

Պապիկյանի խոսքով, Հայաստան-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում. «Ի՞նչ է դա նշանակում, որ Հայաստանը եւ ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը Ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրարկման մասին է, նաեւ Հայաստանի պատրաստակամության մասին է՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Խոսքը նաեւ ԵՄ անդամ որոշ երկրների համաձայնությունն ստանալու մասին է՝ վիզային ռեժիմը մեկնարկելու վերաբերյալ: Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը» , – նշեց Պապիկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ