01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Համաձայնեք, որ պետության կառավարումը ավելի լուրջ վերաբերմունքի է արժանի․ Խոսրով Հարությունյան

Քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ լրահոսում աչքովս ընկավ մի տեղեկատվություն: Օրեր առաջ Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառումով ավետել էր այն մասին, որ Հայաստանին հաջողվել է 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցնել Վրաստանին: Ես ծանոթացա նաև այս տեղեկատվությանը Վարչապետ Բագրատյանի վիճակագրական տվյալներով փաստարկված արձագանքին, ինչն անշուշտ համոզիչ […]

Արսեն Թորոսյանի որոշման պատճառով Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը

Արդեն 1 ժամից ավելի է՝  լարված ու իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվոով բնակիչներ, ովքեր դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և […]

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է հրապարակել

Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։ Դեսպանատունը այս մասին վկայող հայտարարությունը հրապարակվել է եռալեզու՝ հայերեն, անգլերեն և պարսկերեն: Թեև հայտարարության տեքստում Իրան կամ իրանցիներ բառերը չկան, սակայն հղման տողում նշվում է «Իրանական ժամադրությունների չեղարկում», նույն անվանումն է կրում նաև հայտարարության ֆայլը: ՀՀ-ում ԱՄՆ […]

Սխալի համակարգը. Եթե մենք արագ չգնացինք նշված տարբերակով, ապա մի օր Հայաստանի դուռը ծեծելու են ու հարցնեն՝ մեծերից ո՞վ կա տանը, կանչեք, խոսելու բան կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն  ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։ Կառավարության և ԱԺ մեծամասնության անդամներն արեցին իրենց քայլը՝ տարածելով հայտարարությունը և մեկ վայրկյան անգամ […]

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր […]

ՌԴ-ն՝ Հոկտեմբերի 27-ի պատվիրատո՞ւ․ Անդրանիկ Քոչարյանի գաղտնի խորհուրդը․Politik

Politik.am-ը գրում է․ «Նախորդ տարի դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի փաստաբանի` «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է։ Սա նշանակում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության։ Մեր տեղեկություններով, […]

«Տնայնագործ գեոպոլիտիկները» ճիշտ էին, Փաշինյանի ինստիտուտները՝ սխալ. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով Բաղադադի օդանավակայանում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հայաստանյան փորձագիտական դաշտը բաժանեց երկու մասի՝ Փաշինյանի մատնանշած «տնայնագործ գեոպոլիտիկների», ում նա խորհուրդ էր տվել «հանգիստ նստել տեղները», քանի որ վերջիններս վատ կանխատեսմներով էին հանդես գալիս եւ պնդում, […]

Քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնել կործանված օդանավի կապակցությամբ

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն: «Օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից դեպի Կիև թռիչքի ժամանակ։ ՔԱԿ-ը իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հզոր Ադրբեջանի և խեղճ Հայաստանի առասպելը հօդս կցնդի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ “սենսացիոն” ոճի մեջ հայտարարեց, որ 2019 թ․ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող բացարձակ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի համանման ցուցանիշը, տառացիորեն մի քանի ժամ հետո ստիպված լինելով հերքել Ադրբեջանի մասով իր իսկ […]

«Դիանա Հարությունյան» ֆեյքը կալանավորվել է․ ԱԱԾ

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը): Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված