Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ քրգործն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով է. վերջին մանրամասները /տեսանյութ/
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։ «Ունենք հետևյալ դեպքը. Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին։ Այս պահին եղած տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց […]
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է Գեորգի Կուտոյանի մահը։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ… Հ.Գ. Մարդկային խնդրանք ունեմ իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներին՝ առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին։ Իրենք ձեր ԲՈԼՈՐԻ մասին անգամ չեզոք կարծիք կազմել […]
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային […]
Այսօր ժամը 18։30-ին նշանակված է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը։ Կուսակցությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ նիստը թեև նշանակված է եղել վաղուց, սակայն, բնականաբար, անդրադարձ կկատարվի նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցած դաժան փաստին։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարսափելի և զզվելի է…Անամոթներ… Այսօր ամբողջ լրատավադաշտը ողողված է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրով…Շատ ԶԼՄ-ների նկարահանող խմբերը ուղիղ հեռարձակում են կազմակերպել այն շենքի մոտից, որի բնակարաններից մեկում էլ հայտնաբերվել է Կուտոյանի դին… Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվոր օգտատերեր “ժպտավուն” […]
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական վախճանի մասին լուրը ակտիվ քննարկվում եւ մեկնաբանվում է սոցցանցերում: «Ես արդեն վստահ չեմ, որ 2020 թվականն ա, այնպիսի տպավորություն է, որ ապրում ենք 90-ականներին… Մի հատ ստուգեք, գազ ու լույս հաստատ կա՞»,- գրում է օգտատեր Հրանտ Խալաթյանը: «Ադեկվատների» առաջնորդ Արթուր Դանիելյանը գրում է. «Մեկին Լևոնի օրոք խփին, մեկին էլ` […]
Չեք հավատա, բայց ես էլ գիտեմ 2 հիմնադրամ, որոնց լոգոների վրա կարելի է գրել «Կոռուպցիա»։ #ժպիտներիՔայլը Կարեն Վրթանեսյան
Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից: Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի […]
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գույժ Ցավալի, ցավալի, շատ ցավալի, ցնցված եմ, բառերով չի ասվի, Գեորգի Կուտոյան ջան, երիտասարդ, պրոֆեսիոնալ, պետական մտածողությամբ հրաշալի մարդ, ԱԱԾ նախկին տնօրեն, էս ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ինչո՞ւ է կատարվում․․․ Իրավապահ համակարգ, քեզ թափ տուր եւ գործ արա, բացահայտիր մեղավորներին․․․ Էս ամեն […]




























