13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այս ամենը բերելու է պետականության կորստի. Լիկա Թումանյան /Ուղիղ/

«Հենարան» մամուլի օրվա բանախոսներն անդրադարձել են ընդդեմ ԶԼՄ-ների տեղի ունեցող գործընթացներին: «Հանրային ռադիոյի» նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանի խոսքով՝ այսօր տեղի է ունենում պետականահեն ինստիտուտների կազմաքանդման պրոցես, որի արդյունքում կունենանք պետականության կորուստ:  «Վարչապետն իր պահվածքը, խոսքը վարչապետին վայել չէ: Նա լցոնում է դաշտը տարատեսակ ներընտանեկան ասեկոսեներով, որպեսզի զերծ պահի հասարակությանը լուրջ խնդիրներից. չի կարող մեկ մարդու […]

Եվրամիությունը ուշի ուշով հետևում է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, բայց չի մեկնաբանում. Անդրեա Վիկտորինի

Եվրամիությունը, միջազգային այլ կառույցների նման, ուշի ուշով հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը չեն մեկնաբանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Փոխարենը՝ դեսպանը տեղյակ է Արդարադատության նախարարության և միջազգային կառույցների շփումների մասին, ու դա գնահատում […]

Ծանր հետեւանքներ է ունենալու

«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար»,-գրել է նա:  

«Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում

Դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ շարունակ չէր փոխվում։ Նրան այդ վիճակով տանում էին դատարան, ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։ Հավանաբար իշխանությունները հասկացան, որ հաշվեհարդար հիշեցնող այս մոտեցման պատճառով կարող են ունենալ «Նոր» Հայաստանի առաջին զոհը, որ վերակենդանացման բաժնում գտնվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը թողնելը մարդու իրավունքների […]

Կարևոր է, որ բոլոր վիճակներում էլ մարդը մարդ մնա

Աստված ասում է՝ սուր բարձրացնողը սրից էլ կընկնի… Ասում է՝ վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն… Սա կյանքի փիլիսոփայությունն է։ Աստված մարդուն դնում է տարբեր և հաճախ հակադիր իրավիճակների մեջ, որպեսզի մարդն հասունանա, իմաստնանա։ Խոսքը շատ գիրք կարդալու և շատ բան իմանալու մասին չէ։ Մեր պապ ու տատերը մեզնից քիչ գիտելիք […]

ՀՔԾ պետը հրաժարվել է. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել […]

Գերատեսչությունների ղեկավարները կրակն են ընկել, ուզում են «կախվել». Իրատես

Մինչ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շտապում է չճշտված տեղեկություններ հաղորդել, հետո սրբագրում ու խմբագրում է՝ հիշելով նախկին աշխատանքը, գերատեսչություններն իրենց պատասխանատուներով ուզում են արդեն «կախվել»։ Հանրությանը վայրկյան իսկ առաջ իբր լավ լուր հաղորդելու մեծ մղումն անընդհատ անհեթեթ վիճակի մեջ է դնում ոլորտների պատասխանատուներին։ Թերթի տեղեկություններով՝ նախարարները սկսել են զգուշանալ այս կամ այն թվային տվյալ, առաջընթացի մասին […]

«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի գնի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը։ Այս մասին հայտնել են ընկերության  հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով: Հիշեցնենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս ավելի վաղ հայտնել էր, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի