24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրամիությունը ուշի ուշով հետևում է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, բայց չի մեկնաբանում. Անդրեա Վիկտորինի

Եվրամիությունը, միջազգային այլ կառույցների նման, ուշի ուշով հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը չեն մեկնաբանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Փոխարենը՝ դեսպանը տեղյակ է Արդարադատության նախարարության և միջազգային կառույցների շփումների մասին, ու դա գնահատում է խիստ դրական:

Անդրեա Վիկտորինիին նախորդած ԵՄ ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հրապարակումներ էին անում Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին: Վիկտորինիի ղեկավարությամբ աշխատող կառույցն այսօր զերծ է մնում նման հայտարարություններից: Գուցե անհրաժեշտություն չկա՞:

«Նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց մասին ես չեմ կարող խոսել, բայց ես կարող եմ միայն կոնկրետ գործերով խոսել, բայց ես չեմ մեկնաբանում կոնկրետ գործերը, ու խիստ կզարմանայի, եթե կոնկրետ գործով լիներ միջամտություն: Սակայն ավելի արդիական մեկ բան ասեմ՝ մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ էական ջանքեր են գործադրվում»,- հարցին ի պատասխան՝ ասաց դեսպանը:

Անդրեա Վիկտորինին հաճախ է նշում, որ Հայաստանում աշխատել է տասը տարուց ավելի ու անգամ հնարավորություն է ունեցել աշխատել Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ: Ու այսօր մարդու իրավունքների պաշտպանության բարելավման, մասնավորապես՝ խոշտանգման և արգելված վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ լուրջ ջանքերի գործադրում է նկատում. իրավիճակը բարելավվել է, բայց բարեփոխումներ կան, որոնք պետք է իրականացնել:

«Ես կարծում եմ, որ կարևորագույնն արժանապատիվ պահման պայմանների, կենցաղային պայմանների ապահովումն է, երկրորդը՝ փաստաբանի հետ տեսակցելու հնարավորությունն է, երրորդը՝բժշկի հետ տեսակցելու հնարավորությունը: Կան այս ամենի վերաբերյալ չափանիշեր, և կարևորը դրանց պահպանումն է»,- անդրադառնալով ազատությունից զրկման վայրերում գոյություն ունեցող խնդիրներին՝ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

Դեսպանին չեն զարմացնում անգամ խոսակցությունները, թե հայաստանյան որոշ լրատվամիջոցներ այսօր իշխանության ուղիղ ճնշման ներքո են: Ո՞ր երկրում լրատվամիջոցներն առհասարակ չեն ճնշում:

«ԶԼՄ-ների մեծ ազատություն կա: Իհարկե, կլինեն դեպքեր, երբ նեղ իրավիճակում կարող է լինել ճնշում այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, և դա մենք տեսնում ենք ցանկացած երկրում, իմ իսկ երկրում նույնպես պատահում է, և դա չենք կարող բացառել»,- ասաց Անդրեա Վիկտորինին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ