22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերատեսչությունների ղեկավարները կրակն են ընկել, ուզում են «կախվել». Իրատես

Մինչ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շտապում է չճշտված տեղեկություններ հաղորդել, հետո սրբագրում ու խմբագրում է՝ հիշելով նախկին աշխատանքը, գերատեսչություններն իրենց պատասխանատուներով ուզում են արդեն «կախվել»։

Հանրությանը վայրկյան իսկ առաջ իբր լավ լուր հաղորդելու մեծ մղումն անընդհատ անհեթեթ վիճակի մեջ է դնում ոլորտների պատասխանատուներին։ Թերթի տեղեկություններով՝ նախարարները սկսել են զգուշանալ այս կամ այն թվային տվյալ, առաջընթացի մասին որևէ ցուցանիշ կառավարության ղեկավարին նախապես ներկայացնելուց, մտավախություն ունենալով, որ բանավոր ասված մոտավոր թվերը Փաշինյանը կարող է վերցնել ու անմիջապես հրապարակել սոցիալական ցանցում։

Իսկ երբ հաշվետվությունները, վիճակագրական տվյալները վերջնականապես ամփոփվում են, երբեմն ասվածից շեղումներ են լինում, ու նախարարները հայտնվում են երկու քարի արանքում։

Մի կողմից պիտի հանրությանը պարզաբանեն, թե ինչու վարչապետի ու նախարարի թվերը չեն «բռնում», մյուս կողմից էլ Փաշինյանին ստիպված պիտի երկար-բարակ բացատրեն, որ մոտավոր և կոնկրետ վիճակագրությունը տարբեր բաներ են, չկարողանալով նրա երեսին բացահայտ ասել՝ ու՞ր ես շտապում, ա՛յ մարդ։

Ի դեպ, կառավարության աղբյուրի տեղեկացմամբ, նախարարները շատ այլ հարցերում էլ հաճախ ստիպված են լինում տեղի տալ վարչապետի հրահանգներին, շատ լավ հասկանալով, որ նման վարքագիծը ոչ մի զարգացում չի ապահովելու համակարգին»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ