01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետի խոսնակն ազատվել է աշխատանքից

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լքում է պաշտոնը։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Այսօրվանից այլեւս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի խոսնակի սպասվող պաշտոնանկության մասին հայտնել էր […]

Հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին․ Ժողովուրդ

«Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին: «Գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին […]

Այս տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ են․ Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է․ «Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է […]

10 հազարից 50 հազար դրամ՝ քաղաքական «փարթիների» համար․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերն ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել այդ նախատոնական հավաքույթների ժամանակ քաղաքական ուժերը: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն իր խնջույքը կազմակերպել է նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» […]

Թանկացումներին սպասելիս․ 168.am

168․am-ը գրում է․«Սպասումները, որ նախորդ իշխանություններին հեռացնելուց հետո սոցիալական իրավիճակը Հայաստանում կբարելավվի, չիրականացան։ Իշխանափոխությունից նույնիսկ 2 տարի անց հասարակության հիմնական մասը շարունակում է նույնքան քիչ վաստակել և նույնքան վատ ապրել, ինչպես նախկինում։ Կառավարության նախորդ շրջանի գործունեությունը ցույց տվեց, որ արագ փոփոխությունների ակնկալիքները, որոնք ժամանակին ձևավորել էր իշխանության եկած քաղաքական թիմը, հիմնազուրկ են։ Կյանքը գնալով թանկանում է, […]

Ռոբերտ Քոչարյանը շուտով կլինի ազատության մեջ․ Հրապարակ

 «Սա ցանկություն չէ, որ ունեն շատերը, որոնց այսօր խմբավորում են «ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ» կամ ուղղակի՝ «Քոչարյանի աջակիցներ» անունների ներքո: Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ կհայտնվի հենց այն պահից, երբ Փաշինյանի իշխանությունը և նրան ուղղորդող շրջանակները հասկանան, որ Հայաստանը ղեկավարում են ոչ թե իրենք, այլ մի X ուժ, որ տիրապետում է մեր իրականության մեջ եղած կոմպրոմատների […]

Տե՛ր, օգնակա՛ն իմ, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ

Աստվածաշնչյան Սաղմոսարան ՍԱՂՄՈՍ ԺԸ (18) Երկինքները Աստծո փա՛ռքն են պատմում մեզ, իսկ Նրա Ձեռքի արարածները ա՛յն հաստատության մասին են խոսում, որ Նա՛ ստեղծեց: Ցերեկը ահա ցերեկվա վրա խոսք է բխեցնում, գիշերն իր հերթին՝ գիշերվա վրա մեզ ցույց է տալիս մի նո՛ր գիտություն: Եվ խոսքեր չկա՛ն և չկա՛ն բառեր, որոնց միջից, որ չլսվի նրանց ձայնը ամեն […]

Տարածաշրջանային զարգացումները հղի են ադրբեջանական հնարավոր ագրեսիայով. Արմեն Աշոտյան

TV5  հ/ը Օրագիր հաղորդման հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը շեշտում է ՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ֆոնին հայական դիվանագիտությունը պետք է բազմաշերտ լինի ու տարբեր օղակների միջոցով համապատասխան արձագանքի զարգացումներին։ Աշոտյանը տարակուսում է՝ ինչո՞ւ Ադրբեջանի դեսեպանը կարող էր ներկա գտնվել Թեհրանում անցկացվող սգո արարողությանը, իսկ Հայաստանի դեսպանը՝ […]

«Հեղափոխական ընտրյալները» եռապատկեցին իրենց վարձատրությունը․ Թադևոս Ավետիսյան

2019 թվականը բացասական իմաստով նաև աննախադեպ էր աշխատավարձերի չափերի փոփոխության առումով: Օրվա իշխանությունները շարունակեցին իրենց հերթական խոստումը. «առաջին հերթին և միջինից առավել բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը»: Իսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվեց ճիշտ հակառակ պատկերը: Այս մասին  վերլուծություն է հրապարակել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ […]

Թող Ծնդյան այս ողջույնը ձեր սրտերն ուրախացնի

Սիրելիներ, Սուրբ Ծնունդը նշում են 8 օր շարունակ՝ մինչեւ հունվար 13, որ Տիրոջ Անվանակոչության՝ Հիսուս անունը դնելու օրն է։ Թող Ծնդյան այս ողջույնը ձեր սրտերն ուրախացնի, որ Քրիստոս ոչ միայն աշխարհում ծնվել, այլ նաեւ մեր սրտերում… 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված