06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շատ պարզ է. Իրականում նրան զեկուցել են, որ պատգամավորների մեջ կան բազում խնդիրներ և ինչը էլ ավելի կարևոր է՝ նրանց մեջ վախ է մտել, առ այն, որ իշխանությունը շատ շուտով հանձնելու են։ Սրանից ելնելով իրենց մի մեծ մաս լուրջ մտահոգություններ ունի, թե ինչ է լինելու հետո։ Կկարողանան մարսել այս բոլոր խախտումները, որոնք արել են անցած տարվա ընթացքում, թե՞ դատվելու են։ Նիկոլ Փաշինյանը տեսնելով նման հիստերիա որոշել է անձնապես զբաղվել “դուխով” պատգամավորների դուխով։ Այս դեպքում նա իրեն դրել է Կաշպիրովսկու տեղ և րոպե մեկ կրկնում է, որ ամեն ինչ շատ լավ է և որևէ անհագստանալու բան չկա։ Բայց դե նման հոգեբանական սեանսների ազդեցությունը շատ կարճ է։

Շատ շուտով մենք կտեսնենք թե ոնց են որոշ պատգամավորներ վայր դնում իրենց մանդատները կամ էլ հայտարարում անկախ պատգամավոր դառնալու մասին։ Ժողովրդի վստահության մեծ մասը վարչապետը արդեն մսխել է և միակ հույսը հենց այս պատգամավորներն են։ Հարկ է նաև հաշվի առնել, որ վարկանիշի նվազեցման հետ մեկտեղ նաև աճելու է իր իսկ խմբի ներսում գտնվող տարբեր ուժերի պահանջները։ Սորոսական թևը դնելու է իր պահանջները, ԼԳԲՏ-ները իրենցը և այդպես շարունակ։ Այ հենց այսպես է լինում երբ չկա գաղափարական հիմք, երբ չկա գաղափարական թիմ, երբ չկա երկիրը կառավարելու փորձ և ի վերջո երբ էլ ավելի լավ երկիր ունենալու ցանկությունը ստորադասվում է էլ ավելի երկար իշխանությունը պահելու մոլուցքին»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ