24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սիրո եւ թավշյա օրերի զոհերը» … «Մեկին Լևոնի օրոք խփին, մեկին էլ` Նիկոլի». օգտատերերը վարկածներ են քննարկում

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական վախճանի մասին լուրը ակտիվ քննարկվում եւ մեկնաբանվում է սոցցանցերում:

«Ես արդեն վստահ չեմ, որ 2020 թվականն ա, այնպիսի տպավորություն է, որ ապրում ենք 90-ականներին…
Մի հատ ստուգեք, գազ ու լույս հաստատ կա՞»,- գրում է օգտատեր Հրանտ Խալաթյանը: 

«Ադեկվատների» առաջնորդ Արթուր Դանիելյանը գրում է. «Մեկին Լևոնի օրոք խփին, մեկին էլ` Նիկոլի: Ոչ մի բանով հետ չի ուզում մնա: Դեմոկրատները թե բա»:

«Գեորգի Կուտոյանը շատ կարճ պաշտոնավարեց ԱԱԾ պետի պաշտոնում: Այդ կարճ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության տեսանկյունից երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցան մեր երկրում:
1. ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը:
2. 2018թ. ապրիլյան իշխանափոխությունը:
Եթե ցանկություն ունեն այս գործը բացահայտելու իրավապահները պետք է քննության առնեն այս երկու իրադարձությունների հետ փոխկապակցված վարկածները:
Ինքնասպանության վարկածը ուղղակի բացառում եմ:
Ի դեպ, սորոսականները արդեն սկսել են ակտիվորեն կեղծ ինֆո շրջանառել այս թեմայով:
Ցավակցություններս Կուտոյանի ընտանիքին»: Գրում է հրապարակախոս Նարեկ Մալյանը: 

Նարեկ Սամսոնյանը նշում է. 

«Ձոն անինքնասեր-անսրբություն վիժվածքներին

Էս գրառումը մի քանի անգամ կարդան հատկապես իշխանության անդրավարտիկներից ու հաստ աղիքներից ծիկրակողները:
Այ անսրբություն վիժվածքներ, Կուտոյանի մահը նախկինների վրա գցելուց առաջ մի բան լավ հիշեք, նախկինները, եթե մարդ սպանելու ցանկություն ունենային ոչ թե Կուտոյանին ու Հայկ Հարությունյանին կսպանեին այլ ձեր նման տականքներին: Ձեզ սատկացնելուց կարողա ոչինչ էլ չլիներ բացի այն, որ ձեր անսրբություն էությունը կջնջվեր երկրի երեսից, բայց նախկիններն ու ոչ նախկին, բայց ներկա ընդդիմադիրները ձեր վիժվածք գործելաոճը չունեն: Ձեր էությունից ա բխում «ընգածին խփելն» ու բանտարկվածին տանջամահ անելը, էդ ձեր ստյոպասաֆարյան ու դանիելիոաննիսյան էությանն ա մոտ, դուք եք դա քարոզում, դուք եք դա պրոպագանդում: Ձեններդ կտրեք ու վեր ընկեք տեղներդ ու լեզուներդ կծեք հաչալուց առաջ, քանի որ, եթե վստահ եք, որ «նախկինները սպանող են» ուրեմն ձեզ էլ են սատկացնելու:

 
Գրառմանս մեջ ագրեսիա, ատելություն և նմանատիպ նիկոլական երանգներ տեսնողներին հորդորում եմ թերթել ֆեյսբուքն ու կարդալ իշխանական ներքնազգեստների գրառումները Կուտոյանի դեպքի մասին: Սա էն հնարավոր մաքսիմումն ա, որ կարելի էր զսպել:
Հ.Գ. Ճիշտ ա Արթուր Դանիելյանը` մենք պատերազմի մեջ ենք ու հակառակորդը ոչ մի սրբություն և բարոյական արգելակներ չունեցող, չկայացած աբիժնիկների խմբից ա բաղկացած: Մարտահրավերը պետք ա ընդունել ու «ոչնչացնել» հակառակորդի անբարո էությունը…»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ