16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք է առաջադրվել․ Հրապարակ

«Մեզ տեղեկացրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Հենց օդանավակայանում՝ Երեւան ժամանելուն պես, նրան են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները եւ տարել իրենց հետ։ Մեր տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել եւ ստորագրությամբ ազատ արձակվել։

Մեր աղբյուրը նշում է, որ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ, սակայն գործը նոր չի հարուցվել եւ առնչություն չունի նրա հոր գործի հետ։ Իսկ գործը գաղտնի են պահել, որ Գուրգեն Խաչատրյանը վերադառնա Հայաստան։ Մենք կապվեցինք Գուրգեն Խաչատրյանի հետ։ Նա բոլորովին չզարմացավ մեր հարցից, սակայն հերքեց՝ ասելով, թե իր նկատմամբ հարուցված ոչ մի գործ չկա։ ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին․ «Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ոչինչ չենք հրապարակում»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ