13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի նախագահը ցավակցել է Եգիպտոսի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,  որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին եւ Եգիպտոսի ժողովրդին,  տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:

Ռոման Բերեզովսկին վերադարձել է “Դինամո”

“Դինամո” մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի հետ պայմանագիր է կնքել: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2013 թվականի հունիսի 30-ը: “Այն 6 տարիներին, որ ես բացակայել եմ “Դինամոյից”, ակումբը ոչ թե մեկ, այլ շատ քայլեր է առաջ կատարել: Դա վերաբերում է ենթակառուցվածքներին եւ “Դինամոյի” հետ կապված ամեն ինչին: Երջանիկ […]

Անգամ ձյունը չխանգարեց բողոքող քաղաքացիներին /վիդեո/

Տեղացող առատ ձյունն ու ցուրտ եղանակը չէին խանգարել, որ տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատներն ու հանրային գերակա շահի անվան տակ իրենց բնակարաններից զրկված քաղաքացիները, ինչպես ամեն հինգշաբթի, ահս հինգշաբթի էլ հավաքվեն կառավարության շենքի առջեւ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու եւ արդարութուն պահանջելու: Henaran.am-ի տեսախցիկի արձանագրած կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Վարդաքարցիները “գրոհել” են “Հայոց արծիվների” վրա

  Henaran.аm-ի տեղեկություններով Շիրակի մարզի Վարդաքար գյուղում չորեքշաբթի “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին “սվիններով” են դիմավորել: Գյուղի դպրոցը երկու տարի առաջ քանդվել է` նորոգելու նպատակով, սակայն մինչեւ օրս շինարարությունը չի սկսվել: Եւ վարդաքարցիները իրենց գյուղում ցանկացած պետական պաշտոնյայի տեսնելով` բողոքի ակցիա են կազմակերպում: Մեր տեղեկություններով, գլխավոր “արծիվը” […]

Ընտրությունները չեն խաթարի Հայաստանի տնտեսական զարգացումը. Վաչե Գաբրիելյան /վիդեո/

“Մեր առաջին ամսվա կատարողականը ավելի քան բավարար է: Ծրագրված գումարներն ամբողջովին կատարված են եւ որեւէ հիմք, որ մենք ունենք վտանգներ, այս պահին չկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 2012 թ պետական բյուջեի կատարման հետ կապված ռիսկերի մասին հարցին, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Միեւնույն ժամանակ, նախարարը հիշեցրել է, որ այսօր ողջ աշխարհը “շունչը պահած” […]

Անժելա Սարգսյանի նոր “տղամարդը”

Պոռնկագրական նյութեր պահելու եւ տարածելու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել 31-ամյա Արման Վ.-ին: Սակայն վերջինիս հետքի վրա ոստիկանները դուրս են եկել, երբ Համացանցում հայտարարություն է տարածել, որ վաճառում է դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանակարները: Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի 48 լուսանկար նա վաճառել է ընդամենը 1000 դրամով: Ոստիկանությունում բերման ենթարկելուց հետո, Արմանի հեռախոսի մեջ պոռնոգրաֆիկ այլ […]

Հանրապետության թիվ 1 հարկատուն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը” (ԶՊՄԿ)՝ 29.8 մլրդ դրամ ցուցանիշով։ Հայաստանի հանքարդյունաբերական հսկան մեկ տարվա ընթացքում կտրուկ վերելք է գրանցել՝ 5-րդ տեղից բարձրանալով 1-ին հորիզոնական եւ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով շուրջ 2.4 անգամ ավել հարկ։ Երկրորդ տեղում` 21.8 մլրդ դրամ “Հայռուսգազարդ”-ն է: Երրորդ տեղում “Ղ-Տելեկոմն” է 17.7 մլրդ դրամով, որին հաջորդում է  “Ալեքս Գրիգը”: 5 -րդ […]

Ո՞ր աթոռն է գերադասում …

Ամենայն հավանականությամբ, ինչպես նախորդ` 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այս ընտրություններում էլ ԲՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: ԲՀԿ-ական նախարարը Henaran.am –ի հետ զրույցում չի հերքել այս մասին մամուլում տարածված տեղեկությունները: “Նման խոսակցություն եղել է, բայց վերջնական որոշումը կայցված չէ”,-ասել է Վարդան Վարդանյանը: Henaran.am -ի հարցին, թե տեսնո՞ ւմ է արդյոք նախարարն իրեն այդ պատասխանատու պաշտոնին, Վարդան […]

Շմոլ գազից մասսսայական թունավորման պատճառը

Վերջերս հանրապետության տարբեր շրջաններում հաճախակի են դարձել շմոլ գազից թունավորման դեպքերը: ‘’Հայռուսգազարդ’’ ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ թունավորումները կապված են գազասարքավորումների, ինքնաշեն վառարանների անսարքության եւ գազի անվտանգության կանոնները խախտելու հետ: ‘’Շմոլ գազից թունավումների դեպքերի գերակշիռ մասում բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքավորումները անջատված են եղել: Սա  բնակիչների կողմից անվտանգության կանոնների կոպիտ […]

Կանանց հիշողությունները երբեմն ճշգրիտ չեն

Պատահում է, որ հակառակ սեռի ներկայացուցչի հետ նույն թեմայի շուրջ զրուցելիս թվում է, թե տարբեր բաներից եք խոսում: Կանադացի գիտնականները պարզել են` ինչու են տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ հիշում իրադարձությունները: Մոնրեալի համալսարանի գիտաշխատող Մարկ Լավուան պնդում է, որ տղամարդիկ ավելի լավ են մտապահում կյաքնի դժբախտ պահերը, մինչդեռ կանայք իրենց հիշողության մեջ պահում են դրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի