30 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Ես եմ”. սերն ու բանակային կյանքը համատեղ

20-ամյա Տիգրանը որոշում է կիսատ թողնել բարձրագույն կրթությունն ու ծառայել հայոց բանակում: Վերադառնալուց հետո` Տիգրանին մեծ ապագա էր սպասվում: Նրան սիրահարվել էր կանադահայ Սյուզին, եւ նրանց շփումը  “Skype”-ով էր: Մեկնելուց առաջ էր աղջիկը սիրո խոստում է պահանջում, բայց Տիգրանի ընկերը մտնելով սենյակ`”խանգարում է” տղային` իր խոսքը ասել: Սա հերթական սերիալի անոնսը չէ, այլ Հայոց բանակի […]

Հայաստանը “ՕՎԻՐ”-ի նոր պետ ունի

Հայաստանի  ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին: Նրան փոխարինել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Վերջինս մի քանի ամիս առաջ էր ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատվել եւ նշանակվել ակադեմիայում:

Հրազդանցիները դեմ չեն ընտրակաշառքին.յուրաքանչյուր ընտրություն այստեղ տոն է

Փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել ցանկացողները հունվարի 9-ից մինչեւ 13-ը կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Henaran.am-ին չհաջողվեց պարզել, թե առաջին օրը արդյոք որեւէ մեկը դիմել է հանձնաժողովին: Կեսօրից հետո մինչեւ աշխատանքային օրվա վերջը ԸԸՀ-ի 2 հեռախոսահամարներին այդպես էլ պատասխանող չեղավ: Կիրակի փորձեցինք  Հրազդանում հասարակական հարցում անցկացնել պարզելու […]

Հաղթանակած պետության հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորն ենք. “Հայոց արծիվներ”

Այս տարի` հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 20 ամյակը: Այդ առիթով  “Հայոց արծիվներ”  հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2012 թ-ը հայտարարել է Ազգային Բանակի տարի, եւ հունվարից մինչեւ դեկտեմբեր “Հայոց արծիվները”  Հայաստանի ԶՈՒ տարբեր զորամասերում կազմակերպելու եւ իրականացնելու է տարաբնույթ 20 միջոցառում: Կազմակերպությունը իր նախաձեռնությունը սկսեց հունվարի 9-ին` Արմավիրի մարզի զորամասերից մեկում: Այստեղ երդման արարողությունն […]

Հունվարի 23-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Հունվարի 23-24-ը Սոչիում կկայանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը: Ինչպես հայտնում է Regnum ինֆորմացիոն գործակալությունը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բանակցությունների ժամանակ հանդես կգա իբրեւ միջնորդ` Հայստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Դիտորդները կասկածում են, որ այս հանդիպումը բանակցային գործընթացում որեւէ զգալի առաջընթաց կապահովի: Կողմերի դիրքորոշումները 2011-ին անցկացրած […]

Ծխախոտը թանկանում է. գործարարները ՊԵԿ-ին սխա՞լ են հասկացել

Երեւանի որոշ վաճառակետերում 20-40 դրամով  թանկացել է տեղական արտադրության ծխախոտը: Սակայն բազմաթիվ վաճառակետերում թանկացում դեռ չկա` վաճառվում են դեռեւս Ամանորից առաջ ձեռքբերված ծխախոտը: “Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ” ընկերության ներկայացուցիչ Արտակ Զարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ծխախոտի որոշ տեսակների թանկանալու փաստը: Նրա խոսքով, դա պայմանավորված է ակցիզների բարձրացմամբ:   Արտակ Զագարյանն ասաց, որ  իրենց արտադրած ծխախոտը թանկացել […]

Իրանը սպառնում է Ադրբեջանին. “The Washington Times”

Հայտնի ամերիկացի վերլուծաբան Սթիվեն Բլանկը “The Washington Times”-ում տեղ գտած իր հոդվածում նշել է, որ Իրանը զգուշանում է Ադրբեջանից` կարծելով, որ վերջինս կարող է Ամերիկային եւ Իսրայելին պաշտպանելով` աջակից դառնալ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններում: Իրանա-ամերիկյան հակասությունների ֆոնին դիտարկելով Ադրբեջանի դիրքորոշումը` Բլանկը նշել է, որ Բաքուն իր պատճառներն ունի Իրանին չվստահելու: 2011-ին Իրանն իր նշանառության տակ […]

Աշխատանքից ազատել են “Ա-Թիվի”-ի լրատվականի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանին

Ըստ որոշ տեղեկությունների “Ա-Թիվի”   հեռուստատեսության “Փաստ” լրատվականի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը ազատվել է աշխատանքից:  Վերջինս մեզ հետ ունեցած զրույցում հաստատեց, որ ինքը էլի գործազուրկ է, բայց հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել: “Ես առաջիկայում կխոսեմ եւ խոստանում եմ, որ առաջինը Ձեզ կասեմ  ամեն ինչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհի Սիմոնյանը: Հեռուստատեսության տնօրեն Հրաչ Քեշիշյանը մեզ հետ ունեցած […]

Ալիևի հրաժարականն արդեն օրակարգում է

Կիրակի օրը “Մուսաֆաթ” կուսակցության գրասենյակում կայացել է ընդդիմադիր ‘Հասարակական պալատ’ շարժման առաջին նիստը: Նիստի ժամանակ ընտրվել է շարժման համակարգող խորհրդի նոր կազմը:  Այս մասին է հաղորդում “Turan” լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ` նիստը ղեկավարող Իսա Համբարը “Հասարակական պալատի” անցած տարվա ձեռքբերումները հաջող է որակել: Ինչ վերաբերում է 2012 թ. առաջնահերթություններին, առաջիկա տարվա առանցքային հարցը, ըստ նրա, […]

Իրանում լրտեսության համար մահապատժի են ենթարկել ամերիկացուն

Իրանում մահվան է դատապարտվել իրանյան ծագումով ԱՄՆ-ի քաղաքացին, հայտնում է “Reuters” գործակալությունը: 28-ամյա Ամիր Միրզա Հեքմաթիին մեղադրում են ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: Իրանի իշխանությունների տվյալներով` նա համագործակցել է ԿՀՎ-ի հետ: Իրանի հեռուստատեսությամբ իր խոստովանության ժամանակ Հեքմաթին հայտնել է, որ Նյու Յորքում գտնվող “Kuma Games” ստուդիան ԿՀՎ-ի պատվերով քարոզչական խաղեր է ստեղծում, որոնց էպիզոդներից շատերը հիմնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի