30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու՞ ես տխրում, Վլադ. Պուտինի արցունքները /վիդեո/

Կրեմլի պատերի մոտ Վլադիմիր Պուտինի հաղթական ելույթը շատերը մոտ տպավորվեց, բայց ոչ թե շնորհակալական խոսքերով, այլ այն պահով, երբ Պուտինի այտի վրայով հոսեց տղամարկային մի “ժլատ” արցունք: Ռուս ընդդիմադիրներին դա առիթ տվեց չարախոսելու, իսկ օտարերկրացիները գուշակում են, թե ինչը կարող էր լինել արցունքի պատճառը: Ինքը` Պուտինը, պնդում է, որ աչքերն արցունքոտվել են քամուց:

Վլադիմիր Պուտինի արցունքները”. նման պարզ վերնագիր է ընտրել “The Washington Post”-ը:

Վլադիմիր Պուտինի դերասանական լացը”. այսպես է վերնագրել իր խմբագրային մեկնաբանությունը “The Los Angeles Times”-ը` նշելով նաեւ ամերիկյան այն քաղաքական գործիչների անունները, ովքեր երբեւէ լացել են: Դրանց թվում են Աբրահամ Լինքոլնը, Ուլիս Գրանտը , Ռոբերտ Լին: Հոդվածը եզրափակվում է հետեւյալ բառերով. “Վերջիվերջո, լացը թուլության նշան է, լացը կանանց մենաշնորհն է, այնպես չէ՞”:

Պուտինի արցունքները. ինչու՞ ես տխրում, Վլադ”. այսպիսի վերնագիր է իր հոդվածի համար ընտրել “The Guardian”-ը:

Ճիշտ է, տղամարդկային “ժլատ” արցունքները երբեմն թույլատրելի են եղել: Բիլլ Քլինթոնը ճիշտ  պահերին դրամատիկ էֆեկտով արցունքոտում էր աչքերը` կծոտելով ստորին շուրթը եւ… ընտրվում: Սակայն ինչ վերաբերում է Պուտինին, հարցն այլ է: Միայն այն միտքը, որ ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը կարող է հուզվել այդքան…:

http://youtu.be/i2k7F0Y4yDM

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ