25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեշտ չէ կնոջը քաղաքականության մեջ

“Մենք բոլորս շատ կարեւոր ենք տղամարդկանց համար, դառնանք ավելի կարեւոր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կանանց միջազգային օրվան ընդառաջ նման ցանկություն հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ թեմայով քննարկմանը ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը կարծիք հայտնեց, որ հարցն ավելի շուտ ոչ թե քաղաքական է, այլ` քաղաքակրթական: Կին պատգամավորը նշեց, որ կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին միայն հարստացնում է տվայլ երկիրը:

“Ես ուզում եմ խնդիրը տեղափոխենք մարդու իրավունքների համատեքստ: Մենք արական քաղաքական մշակույթի ժամանակներ ենք ապրում, երբ խեղված եւ բռնաբարված իրավունքների շրջան ենք ապրում, միայն կանանց իրավունքների մասին չէ, որ պետք է խոսենք”,-նշեց Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորը նկատեց, որ օրենսդիր եւ գործադիր մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծ չէ: Կանայք խորհրդարանում 9 տոկոս են կազմում` 11 պատգամավորով: “Մեր արական մշակույթը շատ հաճախ տղամարդկանց ինքնադրսեւորման հնարավորություն չի ստեղծում, ինչ մնաց կանանց”,-նշեց Լիլիթ Գալստյանն ու նկատեց, որ 41 ընտրատարածքներում կանայք չեն առաջադրվում, որովհետեւ խեղված քաղաքական մշակույթ ունենք:

Լյուդմիլա Սարգսյանը համակարծիք է, որ մարդու իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն: “Այն կանայք, ովքեր կարողանում են իրենց խոհանոցից դուրս գալ եւ պայքարել իրենց իրավունքների համար, դա նրանց հաջողվում է”,-կարծում է ՍԴՀԿ ատենապետը: Նրա խոսքով, կանացի պոտենցիալը չի օգտագործվում, որովհետեւ տղամարդիկ չեն համակերպվում, որ կինը կարող է իրենց համընթաց քայլել:

“Հեշտ չէ կնոջը քաղաքականության մեջ, որովհետեւ խաղի կանոնները այլ են, կինը խոցելի է դառնում եւ պետք է համառություն եւ կամք ունենա` ապացուցելու համար իր լիդերության իրավունքը: Դա ամենօրյա պայքար է”,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը ու հավելեց, որ բոլոր կանայք, ովքեր առաջին երկրորդ դեմքերով են ներկայացված քաղաքական ուժերում դա իրենց վրա զգում են:

Նա կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում կանանց ներգրավվածությունն այսօր ավելացվելու է, բայց կցանկանար, որ դա պայմանավորված լիներ ոչ թե քվոտաներով, այլ որ կնոջ ներկայությունն արժեւորված լիներ:

Մենք ինքներս մեր իրավունքները պաշտպանել չգիտենք: “Եթե կինը կամային հատկանիշներ ու որակներ ունի, միանշանակ կհաջողի, բայց կարեւոր է, որ կինը պաշտպանված լինի նաեւ պետական մակարդակով”,-եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ կնոջ դերն առավել քան կարեւոր է, երբ ապրում ենք “աբսուրդների երկրում”, երբ ոչ ոքի իրավունքը պաշտպանված չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ