Լյուդմիլա Սարգսյանն իրեն տեսնում է ապագա ԱԺ-ում, մնում է `ՀԱԿ-ը տեսնի
ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով քաղաքականության մեջ կանանց դերի եւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում կանանց ներգրավվածության մասին ասել է, որ ՀԱԿ-ում, որի մաս է կազմում նաեւ ՍԴՀԿ-ն, քաղաքական ներկապանակը բազմազան է:
Նա նշել է, որ կանանց քվոտավորման օրենքի պահանջը կպահպանվի, եւ ՀԱԿ-ի ցուցակի յուրաքանչյուր տասնյակում կլինի առնվազն երկու կին:Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, ՀԱԿ-ում ակտիվ եւ ներկայանալի կանայք շատ են:
Ինչ վերաբերվում է ցուցակում իր տեղին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. ”Եթե ՀԱԿ-ը ինձ տեսնի, ես ինձ տեսնում եմ: Համենայն դեպս, կուսակցության ցուցակում առաջինը ես եմ, որպես կուսակցության ղեկավար եւ չեմ բացառում, որ կլինեմ ցուցակում”: