Հայաստան-Քուվեյթ կրթական համագործակցություն
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարեւորել են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ կրթության եւ գիտության ոլորտում համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտության նկատմամբ ավանդական եւ պատմականորեն ձեւավորված հետաքրքրություն կա` ՀՀ ԿԳ նախարարը […]





































