13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քթի վիրահատությունից հետո կոմայի մեջ հայտնված աղջկա վիճակը շարունակում է նույնը մնալ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրաբուժությունից հետո կոմայի մեջ հայտնված 19-ամյա Սաթենիկ Միրզոյանի առողջական վիճակին:

Նախարարն ասել է, որ դեռեւս հստակ չեն կարող ասել, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ աղջիկը կոմայի մեջ է հայտնվել: Նման դեպքեր, Քուշկյանի խոսքով, հազվադեպ են եղել:

“Հստակ չեմ կարող ասել, թե ինչից էր առաջացել: Մենք պայքարում ենք ամիսներ շարունակ, որպեսզի Սաթենիկի առողջական վիճակը բարելավվի: Որոշ թեթև դրական երևույթներ ունենք: Եթե դրանք գնալով ավելանան, ավելի մեծ հույսեր կլինեն”,-ասել է Հարություն Քուշկյանը: Հիշեցնենք, որ աղջիկն արդեն 6 ամիս է կոմայի մեջ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ