10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բացի Հրազդանից, նաեւ Սպիտակում եւ գյուղերում

Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում փետրվարի 12-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եւ այսպես Արագածոտնի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված  Զարինջա, Կոշ, Հակո եւ Սարալանջի գյուղական համայնքներում: Արարատի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Դվին, Մրգավետ, Շահումյան, Արեւշատ, Ռանչպար համայնքներում, Արմավիրում` […]

ԿԸՀ-ն փոխում է քարտեզը. Հայկական ժամանակ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը “ Հայկական ժամանակ” օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ  ԿԸՀ-ում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները։ Ըստ թերթի, սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական 41 ընտրատարածքները ունենալու են այլ նկարագիր, քան այսօր գոյություն ունեցողը։ “Լինելու են փոփոխություններ ընտրատարածքներում, փոփոխությունները կլինեն ԿԸՀ որոշմամբ։ Երբ հարցը նիստի օրակարգում ընդգրկվի, […]

Խեղդամահ է եղել դատավորի որդին. Առավոտ

Ամանորի տոներից մեկ օր առաջ  իր սեփական ավտոտնակում խեղդվել է Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի 26-ամյա որդին: Այս մասին գրում է “Առավոտ”-ը: Թերթի տեղեկություններով, երիտասարդը բացել է ավտոտնակը, նստել մեքենայի մեջ, միացրել է շարժիչը` փորձելով այն տաքացնել ու վարել, սակայն այդ ընթացքում թունավորվել է  շարժիչի արտադրած գազից: Նրան փրկել ոչ մի կերպ […]

Մոսկվայում տեղի ունեցած հրդեհից տուժածների թվում հայեր կան

Նախօրեին Մոսկվայի “Il Pittore” ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած 2 կանանցից մեկի ինքնությունը պարզվել է: Այդ մասին այսօր առավոտյան հայտնել է “Интерфакс”-ը: 44-ամյա կինը բնակվում էր մայրաքաղաքի հարավում եւ ռեստորանում աշխատում էր որպես խոհարար: Մյուս կնոջ ինքնությունն առայժմ անհայտ է: Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 9-ին: Նախնական տվյալներով` պատճառ է դարձել գազի բալոնների պայթյունը, […]

Մերկասառույց ճանապարհներին, ձյուն` Արթիկում, Մարտունիում եւ Սիսիանում

Հայաստանի տարածքում հունվարի 10-ի  ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Սեւան- Երեւան,  Սեւան-Մարտունի-Գետափ, Սեւան-Գավառ, Սեւան-Ճամբարակ, Սեւան-Դիլիջան ճանապարհահատվածներում` տեղ-տեղ մերկասառույց է : Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության անցած գիշերվա սաստիկ բուքից հետո ձյան բերվածքների պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը: Կատարվում են մաքրման աշխատանքներ: Այս պահին ձյուն է գալիս Արթիկում, […]

Ադրբեջանը “գրավում է” Ղարաբաղի եթերային տարածքը. Հայացք

“Հայացք” թերթը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, թե իրենց հաջողվել է բարելավել հեռուստաալիքների հեռարձակումը Աղդամում, Բադայում, Թեռթեռում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասուն: “Մենք 24 թվային հաղորդիչներ ենք տեղադրել Ադրբեջանի ողջ տարածքում: Դրանից բացի, հաշվի առնելով, որ Աղսույի հեռուստակայանը շատ հարմար աշխարհագրական իրքում է գտնվում, գլխավոր կայանը հուսալի թվային […]

Տոնածառի խաղալիքների դիմաց` պրեմիա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի  թեեւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը որոշել էր խնայողություն անել նախարարության տոնածառի խաղալիքների հարցում եւ աշխատակիցներին պատվիրել էր երկուական խաղալիք բերել տնից՝ նախարարության տոնածառը զարդարելու համար, Նոր տարվա հետ կապված՝ բավական մեծ պրեմիաներ է տվել աշխատակիցներին, ինչից վերջիններս գոհ են:  Թերթի տեղեկություններով  նախարարության վարչության պետերն օրինակ՝ 1 մլն դրամ պրեմիա են ստացել:

Արգենտինացի Մեսսին էլի լավագույնն է /վիդեո/

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ամփոփելով 2011թ-ի ֆուտբոլային տարին` տարվա լավագույն ֆուտբոլիստի  կոչմանն ու “Ոսկե գնդակ” մրցանակին անժանացրեց  Լեո Մեսսիին: Արգենտինացի ֆուտբոլիստը  արդեն երրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: Մինչ այդ միայն մի քանիսին է հաջող արժանանաու “Ոսկե գնդակ”-ին, որոնց թվում  ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին է: Մեսսի մրցակիցներն էին “Բարսելոնա”-ի մյուս ներկայացուցիչ Խավի Հերնանդես եւ պաշտոնական մրցանակաբաշխությանը ներկա […]

“Ես եմ”. սերն ու բանակային կյանքը համատեղ

20-ամյա Տիգրանը որոշում է կիսատ թողնել բարձրագույն կրթությունն ու ծառայել հայոց բանակում: Վերադառնալուց հետո` Տիգրանին մեծ ապագա էր սպասվում: Նրան սիրահարվել էր կանադահայ Սյուզին, եւ նրանց շփումը  “Skype”-ով էր: Մեկնելուց առաջ էր աղջիկը սիրո խոստում է պահանջում, բայց Տիգրանի ընկերը մտնելով սենյակ`”խանգարում է” տղային` իր խոսքը ասել: Սա հերթական սերիալի անոնսը չէ, այլ Հայոց բանակի […]

Հայաստանը “ՕՎԻՐ”-ի նոր պետ ունի

Հայաստանի  ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին: Նրան փոխարինել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Վերջինս մի քանի ամիս առաջ էր ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատվել եւ նշանակվել ակադեմիայում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի