14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հայտնի կուսակցական գործիչը տատիկներին կուսություն է ցանկացել

Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի կուսակցություններից մեկի  նախագահը  հեռուստաելույթով շնորհավորել էր կանանց միջազգային տոնը: Տարբեր մաղթանքներ ասելուց հետո, նա առանձնացրել է տատիկներին` նրանց  կուսություն ցանկացել:

Մեր տեղեկություններով, հեռուստաընկերության ողջ կազմը մի քանի անգամ լսել է ելույթը, փորձել հասկանալ` ճիշտ են լսել արդյո՞ք կուսություն բառը:

Վերջում պարզվել է, որ ելույթ ունեցողը կուսություն բառը շփոթել է երկարակեցության հետ: Պարզապես տատիկներին երկարակեցություն պիտի մաղթեր: Այլ ելք չունենալով` հեռուստաընկերությունը մոնտաժել է այդ հատվածն ու եթեր տվել շնորհավորանքը:

Լուսանկարը`Մարիամ Մուղդուսյանի բլոգից

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ