Նրանք գտել են կանանց սրտերը գրավելու ձեւը

Ռուսները գտել են յուրօրինակ ճանապարհով իրենց կանանց սրտերը գրավելու գաղտնիքը:
Բացի այն, որ մոսկովյան զբոսայգիներում մի շարք միջոցառումներ եւ համերգներ են տեղի ունենում` նվիրված Կանանց միջազգային օրվան, նաեւ մի շատ յուրօրինակ ակցիա է անցկացվում:
Հայտնի ռուս նկարիչները կնկարեն Մոսկվայի Գորկու անվան այգու բոլոր կին հաճախորդներին: Հիմնական առարկան, որի հետ ցանկության դեպքում կարող են նկարվել կանայք, իսկական թին է, որով նրանք կնմանվեն այգու խորհրդանիշ հանդիսացող “Թիով աղջիկը” քանդակին:
Իսկ “Սոկոլնիկի” զբոսայգում անց է կացվում “LadiesDay”: Գեղեցիկ կանանց այգում դիմավորում են մնջախաղի էլեգանտ դերասանները` նվիրելով նրանց փուչիկներից կապված ծաղիկներ: