Կանայք սպասումների մեջ են, տղամարդիկ` հիստերիայի
Զարմանալի չէ, որ հենց այս օրն են կանայք տղամարդկանցից սպասում հաճելի խոսքեր, ուշադրություն, ծաղիկներ, անակնկալներ, իրենք էլ ավելի են գեղեցկանում եւ ցանկալի դառնում:
Դե, սա լավ հնարավորություն է, քանի որ տարվա մնացած օրերին տղամարդիկ այնքան էլ չեն շտապում նման հաճելի անակնկալներ անել:
Տղամարդկանց համար այս օրն ուղղակի “գլախացավ” է: Միակ միտքը` ի՞նչ նվիրել սիրելիին կամ հարազատ կանանց: Տղամարդկանց մտքով առաջին հերթին անցնում է ամենաանհեթեթ միտքը` որքան թանկ, այնքան ավելի լավ: Սա այնքան էլ հաջող գաղափար չէ, քանի որ կանայք այնպես են երջանկանում սիրելիից նվեր ստանալու պահին, որ կարող են անգամ փողի գոյության մասին մոռանալ:
Կարեւորն այն է, որ տղամարդիկ լավ ճանաչեն իրենց կանանց եւ հասկանան` ինչ են նրանք սիրում, ինչով են ապրում կամ ինչի կարիք ունեն: Այնպես որ, տղամարդիկ պետք է պարզապես “գործի գցեն” իրենց երեւակայությունը:
Տղամարդիկ, կարիք չկա հիստերիայի մեջ ընկնել այն մտքից, որ չեք հասցրել թանկ նվեր գնել: Հավատացեք, միշտ չէ, որ դա կարեւոր է, կարեւորը` ուշադրությունն է եւ հոգատարությունը: Ստեղծագործեք եւ գեղեցիկ տողեր նվիրեք ձեր կանանց, դա հաստատ կհուզի նրանց նուրբ սրտերը, սերենադ երգեք: Կնոջ համար կարեւորն այն է, որ ձեր հոգու մի մասնիկը լինի ձեր` թեկուզ եւ ոչ նյութական նվերի մեջ: