Նաիրա Զոհրաբյանը “տանել չի կարողանում” Chanel No. 5 -ը, նրան վարդեր նվիրեք
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար միակ տոնը, որին հաճույքով սպասում է, Նոր Տարին է, միայն Նոր Տարուն է տիկին Զոհրաբյանը տոնի զգացողություն ունենում, բայց մարտի ութն էլ, իհարկե, հաճելի օր է նրա համար:
Henaran.am-ի հետ զրույցում կին պատգամավորն ասաց, որ միամսյակի սահմանափակումը չի ընդունում` կնոջ հանդեպ ուշադրությունն ու հարգանքը պետք է 365 օր լինի:
Ինչպես ցանկացած կին, Նաիրա Զոհրաբյանն էլ նվերներ ստանալ սիրում է: Սիրում է նաեւ նվիրել:”Վարդեր եմ շատ սիրում, շատ եմ սիրում օծանելիք, բայց քանի որ ես շատ խստապահանջ ու պահպանողական եմ օծանելիքների հարցում, նախընտրում եմ, որ ինձ նվիրեն վարդեր”:
Հարգելի տղամարդիկ, եթե այդուհանդերձ, որոշել եք նրան օծանելիք նվիրել, հիշեք` Նաիրա Զոհրաբյանը “տանել չի կարողանում Chanel No. 5 -ը”, բայց շատ է սիրում Chanel-ի մյուս բույրերը: