08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ախթալայի կոմբինատը վաճառվո՞ւմ է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի`  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, Հայաստանում իր ունեցվածքը վաճառում է: Թաշճյանը որոշել է վաճառել նախ եւ առաջ լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի որ գլխացավանքն ավելի շատ է, քան եկամուտը: Նրանց գործերն առաջվա պես “լավ չեն”: Տեղեկությունը ճշտելու համար թերթի թղթակիցը  զրուցել է տիկին Թաշճյանի հետ: Վերջինս, սակայն, […]

“Արծիվներն” ու նախկին նախագահները պետք է սոլիդ լինեն. Առավոտ

 “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր խմբագրականում կարծիք է  հայտնել, որ “Հայոց արծիվներ”-ի նախագահ Խաչիկ Ասրյանը  պետք է արտահայտություններում զգույշ լինի: “Եթե հայոց գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանի եւ նրա համակիրների համար գլխավոր առաջնահերթությունն իսկապես պետությունն է, ինչպես որ նրանք հայտարարում են, ապա “արծիվները” պետք է ընտրեն այն արտահայտությունները, որոնք իրենց հրապարակային ելույթներում կիրառում են […]

Ալիեւը քննարկել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Իգոր Պոպովին` Ռուսաստան, Ռոբերտ Բրադկեին` ԱՄՆ, Ժակ Ֆորին` Ֆրանսիա, եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժի Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Հանդիպմանը քննարկվել են հարցեր` կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարագավորման հետ:

Կարինե Խոդիկյան` Գռզոն կոճակ սեղմող չէ. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթը շարունակում է ներկայացնել անվանի մարդկանց տեսակետները, թե ում կուզեին տեսնել նոր խորհրդարանում: Դրամատուրգ, “Գրական թերթի” գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը պատասխանելով թերթի հարցին` նշել է, որ շատ կուզենար խորհրդարանում տեսնել ԱԺ նախկին պատգամավոր, “Սիլ-Գրուպ” ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին: ” Նա իր նախկին գործունեությամբ ապացուցել է, որ պետկերացնում է ինչ ասել է լինել պատգամավոր,  կոճակ […]

Արգամիչի ընտրատարածքը Սերգեյիչին. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի հավաստի աղբյուրների՝ թիվ 17  ընտրատարածքում “վերեւները”քննարկում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թեկնածության հարցը: Թերթը հիշեցնում է, որ այստեղից պատգամավոր է ընտրվել ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի  պետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ թերթի, վերջինիս եղբայր`  Ջոնիկ Աբրահամյանի  շրջապատը խիստ շահագրգիռ (բոլոր առումներով) հետեւում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարության ընթացքին, անում […]

ՀՀ նախագահի բրյուսելյան օրակարգից

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ […]

Ռուբեն Հայրապետյանի որոշումը. հայկական ֆուտբոլի ճակատագիրը

Փետրվարի 28-ին` Սերբիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ստիպված էր փակել իր Ֆեյսբուքյան էջը, քանի որ իր իսկ խոսքերով` “գրոհ” էր սկսվել Հայրապետյանի դեմ: Բանն այն է, որ 2:0 հաշվով պարտությունից հետո, Հայրապետյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ “տղաների  խաղի վրա ստվեր գցեց դարպասապահ Մելիքսեթյանը”: ” Ցավում եմ, բայց դուք […]

Անժելայի տղամարդիկ դատարանում կանգնել են դեմ հանդիման

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ դռնփակ նիստում շարունակվեց  դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” Կարեն Արայանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա  մեղադրվում է  Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսին Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնկագրական բնույթ ունեցող նկարների տարածման մեջ: Ըստ Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանի, […]

“Վերնիսաժ”-ի 100 դրամանոց “բազարը”

Երեկ Henaran.am-ի հետ զրույցում Վերնիսաժում առեւտուր անողները դժգոհեցին, որ տեղի համար վճարում են 600 դրամ, բայց կտրոնի վրա նշվում է 500 դրամ: Ըստ նրանց, Վերնիսաժի “տերերը” կոպիտ ձեւով են պատասխանում իրենց հարցին, երբ փորձում են պարզել, թե ինչու են 100 դրամ ավել գանձում: “Սա է ձեւը, եթե չեք ուզում մի եկեք”,-պատասխանել են նրանց: Henaran.am-ի հետ զրույցում […]

Ինչո՞ւ է լռում Կոնգրեսը

Նախընտրական դաշինքից ՀԱԿ-ի մաս կազմող չորս քաղաքական ուժերի հրաժարվելը Կոնգրեսի ճեղքվածք չէ: Այսպես են կարծում ՀԱԿ-ում եւ այս համոզմունքը հիմնավորում այն հանգամանքով, որ այդ քաղաքական ուժերը` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած “Ազգային Վերածնունդը”, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած “Հայրենիք ու Պատիվ” կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի